‘Օրվա անեծքը. Աշոտյանը քեզ շնորհավորի ‘

1380

Քիչ առաջ ԿԳ նախարար, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը մի բավականին զավեշտալի գրառում է կատարել Facebook սոցցանցի իր էջում: Ինչպես հայտնի է, այսօր Կոնգերս հյուրանոցում մեկնարկել է նախկին ՀՀՇ կուսակցությունը լքած մի քանի քաղաքական գործիչների համագումարը, որոնք փորձում են նոր կուսակցություն հիմնադրել՝ ՀՀՇ անվանմամբ:

Եւ ահա Արմեն Աշոտյանը նույնիսկ մի փոքր չի հասցրել դիմանալ, եւ իր գրառմամբ շնորհավորել է նրանց.

«Շնորհավորում եմ ՀՀՇ հիմնադիր համագումարը: 
Ուրախ կլինեմ, եթե քաղաքական պատկառելի կենսագրություն ունեցող այս համախոհների թիմին հաջողվի Հայաստանում վերջապես կայացնել պետականամետ լիբերալ քաղաքական բևեռը, կորիզացման կենտրոն դառնալով ազատականության գաղափարախոսության շրջանակներում դեռևս սեփական տեղը վերջնականապես չգտած ու ջլատված այլ լիբերալ ուժերի համար»:

Ի դեպ, Աշոտյանի շնորհավորանքն արդեն հումորային արձագանքների տեղ է տվել սոցցանցում: Օգտատերերն արձագանքում են. «Օրվա անեծքը. Աշոտյանը քեզ շնորհավորի»:  

Նախորդ հոդվածը‘«Յաբոլոկո»-ի առաջնորդը Ժիրինովսկուն մեղադրել է ծայրահեղականության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’