‘Օրվա աստղագուշակը’

1167

Խոյ

Այսօր պետք է զբաղվեք իսկապես լուրջ աշխատանքով: Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, օտարերկրացիների հետ համագործակցելու համար: Երեկոյան կարող եք ժամանակն անցկացնել ընկերական միջավայրում:

Ցուլ

Դուք Ձեր կյանքը չեք բարդացնում, և շատ ճիշտ եք անում: Հիանալի օր է գործընկերների հետ հանդիպման համար: Հնարավոր է կարևոր տեղեկություն ստանաք Ձեզ համար թանկ մարդուց, կարող եք նաև հյուրեր ընդունել:

Երկվորյակ

Հաճելի օր է, որի ընթացքում կլինեն անակնկալներ: Խնդիրները, որոնք անհանգստացնում են Ձեզ, արագ լուծում կստանան: Զբաղվեք ընտանեկան գործերով. Դա Ձեզ հաճույք կպատճառի: Դուք առիթը բաց չեք թողնում և կարողանում եք մտերիմների ուշադրությունը սևեռել Ձեզ վրա:

Խեցգետին

Այսօր կկարողանաք հեշտությամբ դուրս գալ դժվարություններից: Հիանալի օր է միջոցառումներին մասնակցելու համար, չի բացառվում լինեն դրամական մուտքեր: Միգուցե ծառայողական սիրավեպ սկսվի, որը մեծ նշանակություն կունենա Ձեզ համար:

Առյուծ

Փոփոխական տրամադրություն կունենաք, եթե ինչ-որ բան չի ստացվում, դուք միանգամից հետ եք կանգնում և չեք պայքարում: Ձեզ լավատես դարձնելու մտերիմների փորձը ոչ մի կերպ արդյունք չի տալիս: Իսկ ընտանեկան գործերը շատ ավելի ժամանակ կխլեն:

Կույս

Բարենպաստ օր է, որը Ձեր առաջ կբացի բազմաթիվ հնարավորություններ: Միգուցե գտնեք նոր ընկերներ, համախոհներ, չի բացառվում նաև սիրավեպ սկսվի: Կստանաք ֆինանսական օգնություն, որը թույլ կտա իրականացնել ծրագրերը:

 Կշեռք

Կհաջողվի իրականացնել մասնագիտական ծրագրերը, դուք նպատակասլաց եք և լավատես, եթե նույնիսկ իրավիճակն այնպես չի դասավորվում, ինչպես դուք եք ցանկանում: Արագ կլուծվեն կազմակերպչական, գործնական բնույթի խնդիրները:

Կարիճ

Օրվա առաջին կեսը կլինես շատ զբաղված և մեծ պատասխանատվության գործեր Ձեզ  կառաջարկվեն: Հնարավոր է տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ, որի հետևանքով  կարող եք կորցնել  շատ գումար: Օրվա երկրորդ կեսին իրավիճակը  կկարգավորվի և Ձեզ կուրախացնի անսպասելի հանդիպումը ընկերների հետ:

Աղեղնավոր

Հնարավոր է ֆինանսական խնդիրներ առաջանան: Դուք կունենաք չնախատեսված ծախսեր: Կծագեն  խնդիրներ գործընկերների հետ: Եղեք զգույշ և օրվա երկրորդ կեսը զբաղվեք Ձեզ հաճելի գործերով:

Այծեղջուր

Բարեհաջող օր է ցանկացած հարց քննարկելու համար: Դուք հանգիստ եք և չեք խառնվում ոչ մեկի գործերին: Լավ օր է ճամփորդելու և գնումներ անելու համար: Հնարավոր է նոր սիրավեպ սկսվի:

 Ջրհոս

Այսօր Ձեզ օգնության կհասնեն ազդեցիկ մարդիկ, ովքեր կօգնեն լուծել դժվար հարցերը: Հնարավոր  է նոր գործընկերներ և համախոհներ հայտնվեն: Բարենպաստ օր է միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև ֆինանսական խնդիրները լուծելու համար:

Ձկներ

Գործընկեր ընտրելիս, եղեք զգույշ, ռիսկի մի դիմեք, չի բացառվում վստահեք մեկին, ով շուտով հուսախաբ կանի: Կկարողանաք կարգավորել սիրելիի հետ հարաբերությունները, եթե աչքաթող անեք որոշ հանգամանքներ:

 

Նախորդ հոդվածը‘Լեռնային Ղարաբաղում աֆրիկյան ժանտախտ է տարածվել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանն էապես չի փոխվի’