‘Օրվա աստղագուշակը’

1190

Խոյ

Կառաջանան դժվարություններ, սակայն դրանք Ձեզ չեն վախեցնի: Ձեր հաստատակամության և վճռականության շնորհիվ կհասնեք հիանալի արդյունքի: Հնարավոր է տարաձայնություններ առաջանան մտերիմների հետ, սակայն օրվա երկրորդ կեսին հարաբերությունները կկարգավորվեն:

Ցուլ

Այսօր կդժվարանաք լեզու գտնել մարդկանց հետ: Չի բացառվում կորցնեք վաղեմի համախոհներին: Միգուցե սիրահարվեք մեկին, ով դժվար թե փոխադարձաբար պատասխանի: Լավ օր է ստեղծագործական աշխատանքի համար:

 Երկվորյակ

Ստիպված կլինեք շատ ջանք գործադրել, որպեսզի պահպանեք հանգստություն և լավ հարաբերություններ մտերիմների հետ: Բարենպաստ օր է ուսումնառության համար: Ազատ ժամանակը կարող եք անցկացնել ընկերների միջավայրում:

 Խեցգետին

Պատասխանատվությամբ եք մոտենում յուրաքանչյուր հարցին: Փորձում եք յուրացնել ուրիշների գաղափարները և դրանք  իրագործել ինքնուրույն: Այնքան էլ լավ օր չէ անձնական բնույթի խնդիրներ լուծելու համար:

 Առյուծ

Դժվար օր է սպասվում: Ճիշտ է, կկարողնաք հաջողության հասնել, սակայն օրվա վերջում հոգնածություն կզգաք, նույնիսկ հաղթանակը Ձեզ չի ուրախացնի: Մտերիմների հետ հնարավոր է տարաձայնություններ ունենաք, նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում Ձեզ հետ:

 Կույս

Հիանալի գաղափարներ  կունենաք, սակայն կառաջանան ֆինանսական խնդիրներ: Հարաբերությունները, որոնք կսկսվեն այսօր դժվար թե երկարատև լինեն:

 Կշեռք

Ձեզ կհաջողվի հասնել հաջողության ուրիշների օգնությամբ: Դա թույլ կտա Ձեզ խնայել ժամանակ: Եթե նույնիսկ այսօր Դուք թույլ տաք որևէ սխալ, միևնույն է մարդիկ ներողամիտ կլինեն: Լավ օր է ռոմանտիկ, գործնական և ընկերական հարաբերություների համար:

Կարիճ

Այնքան էլ լավ օր չէ Ձեզ համար: Եղեք զգույշ նոր ծանոթների հետ շփվելիս, նրանք կարող են Ձեզ մոլորեցնել: Ցանկալի չէ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապ ունեն քաղաքականության  կամ ազդեցիկ մարդկանց հետ:

 Աղեղնավոր

Ձեզ  կյանքում սպասվում են մեծ փոփոխություններ: Հատկապես լավ օր է գործնական բնույթի հարցեր լուծելու համար: Հնարավոր է պաշտոնի բարձրացում: Այն հարցերը, որոնք Ձեզ և շրջապատի համար թվում էր  անհնար, այսօր դկլուծվեն: Ֆինանսական առումով բարեհաջող օր է:

Այծեղջուր

 Ձեզ սպասվում է հիասթափություն մտերիմ մարդկանցից: Անհրաժեշտ է համբերատար գտնվել: Կունենաք խնդիրներ և ոչ ոք չի լինի Ձեր կողքին: Մի հիասթափվեք և զբաղվեք առօրյա գործերով:

 Ջրհոս

Դուք հայտնվում եք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Անիմաստ չեք կորցնում ոչ մի վայրկյան և էներգիա: Հաջողություններն ոչ միայն պատասխանատվության շնորհիվ է, այլև ինտուիցիայի:

 Ձկներ

Պետք է կարգավորեք աշխատանքները, այնուամենայնիվ, դժվար թե հասնեք ցանկալի արդյունքի: Չի բացառվում տարաձայնություններ մտերիմների հետ, նրանց դուր չի գալիս Ձեր պահվածքը:

 

Նախորդ հոդվածը‘Ամեն օր՝ անձնական «ԱԺ»-ից իսկական ԱԺ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’