‘Օրվա աստղագուշակը’

1234

Խոյ

Համախոհներ ընտրելիս զգույշ եղեք: Չի բացառվում, որ նրանք հետագայում Ձեզանից շատ ավելին պահանջեն՝ իրենց մատուցած ծառայությունների դիմաց: Օրվա երկրորդ կեսը հարմար է հարաբերությունները կարգավորելու համար:

 Ցուլ

 Իրադարձությունները, որոնք առաջին հայացքից աննշան են թվում, միգուցե հետագայում կարևորություն ունենան: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Մի վախեցեք սեփական ցանկություններից, ամեն ինչ Ձեր սրտով կլինի:

Երկվորյակ

Բարենպաստ օր է ճանապարհորդելու, հանգստանալու, ինչպես նաև ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն:

Խեցգետին

Այն մարդը, որից օգնություն էիք սպասում, այսօր Ձեզ հուսախաբ կանի: Հաճախ եք հիշում հաղթանակների մասին և առիթը բաց չեք թողնում այդ մասին հիշեցնել նաև մտերիմներին: Ակտիվ հանգիստը, զբոսանքը կբարձրացնեն տրամադրությունը:

Առյուծ
Չնայած հիանալի գաղափարներ ունեք, այնուամենայնիվ, աջակցություն դժվար թե ստանաք: Խորհուրդ է տրվում զուր ժամանակ չվատնել վեճերի և խոսակցությունների վրա: Լավ օր չէ գնումների, ինչպես նաև ճանապարհորդության համար:

Կույս

Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ համագործակցելու, նոր ծանոթություններ հաստատելու համար: Հնարավոր է չնախատեսված ճանապարհորդություններ լինեն, որոնք վատ չեն անցնի: Դժվար թե անձնական լուրջ փոփոխություններ լինեն:

Կշեռք

Քեզ շրջապատող մարդկանց թվում է, որ ցանկացած դժվարություն հեշտությամբ եք հաղթահարում: Միայն մտերիմը կարող է հասկանալ Ձեր անհանգստությունը, սակայն դժվար թե կարողանա օգնել: Փոխարենը կկարողանաք լուծել  նրանց խնդիրները, ովքեր ծույլ են և ոչինչ չեն անում:
Կարիճ

 Այսօր ցանկանում եք մեծ փոփոխություն իրականացնել: Կլինեն ծանոթություններ և հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսին կունենաք նոր ծրագրեր: Հնարավոր է ճանապարհորդության մեկնեք:

Աղեղնավոր

Բարեհաջող օր է: Հնարավոր է անսպասելի հյուրեր ունենաք: Երեկոն կարող եք անցկացնել ընկերների միջավայրում: Չնայած Դուք հմայիչ եք, բայց դժվար թե ինչ-որ մեկը հետաքրքրվի Ձեզանով:
Այծեղջուր

Շատ ծանրաբեռնված օր է: Կկարողանաք լուծել նրանց խնդիրները, ովքեր հայտնվել են դժվարության մեջ, իսկ Ձեր ծրագրերը կմնան անիրական: Հետևեք առողջությանը, այլապես կունենաք խնդիրներ:

Ջրհոս

Դու շրջապատումդ հետաքրքրություն ես առաջացնում՝ լի ես էներգիայով, անփոխարինելի ես: Հնարավոր է փոփոխություն քո կյանքոմ: Կարող ես գնել նոր հագուստ, ինչու ոչ նաև փոխել կահույքդ:

Ձկներ

Դժվարություններ առաջ կգան, սակայն դրանք Ձեզ չեն մտահոգի: Հնարավոր է իրականցնեք Ձեր ծրագրերից մեկը, այդ հարցում Ձեզ կօգնեն ընկերները: Ձեզ կդիմեն մարդիկ օգնության ակնկալիքով: Օրվա երկրորդ կեսն անցակցրեք ընտանիքի հետ:

Նախորդ հոդվածը‘Դե ռադ եղեք դեպի «ապահով Հայաստան». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի’