‘
Խոյ
Այսօր պետք է զբաղվեք իսկապես լուրջ աշխատանքով: Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, օտարերկրացիների հետ համագործակցելու համար: Երեկոյան կարող եք ժամանակն անցկացնել ընկերական միջավայրում:
Ցուլ
Դուք Ձեր կյանքը չեք բարդացնում, և շատ ճիշտ եք անում: Հիանալի օր է գործընկերների հետ հանդիպման համար: Հնարավոր է կարևոր տեղեկություն ստանաք Ձեզ համար թանկ մարդուց, կարող եք նաև հյուրեր ընդունել:
Երկվորյակ
Հաճելի օր է, որի ընթացքում կլինեն անակնկալներ: Խնդիրները, որոնք անհանգստացնում են Ձեզ, արագ լուծում կստանան: Զբաղվեք ընտանեկան գործերով. Դա Ձեզ հաճույք կպատճառի: Դուք առիթը բաց չեք թողնում և կարողանում եք մտերիմների ուշադրությունը սևեռել Ձեզ վրա:
Խեցգետին
Այսօր կկարողանաք հեշտությամբ դուրս գալ դժվարություններից: Հիանալի օր է միջոցառումներին մասնակցելու համար, չի բացառվում լինեն դրամական մուտքեր: Միգուցե ծառայողական սիրավեպ սկսվի, որը մեծ նշանակություն կունենա Ձեզ համար:
Առյուծ
Փոփոխական տրամադրություն կունենաք, եթե ինչ-որ բան չի ստացվում, դուք միանգամից հետ եք կանգնում և չեք պայքարում: Ձեզ լավատես դարձնելու մտերիմների փորձը ոչ մի կերպ արդյունք չի տալիս: Իսկ ընտանեկան գործերը շատ ավելի ժամանակ կխլեն:
Կույս
Բարենպաստ օր է, որը Ձեր առաջ կբացի բազմաթիվ հնարավորություններ: Միգուցե գտնեք նոր ընկերներ, համախոհներ, չի բացառվում նաև սիրավեպ սկսվի: Կստանաք ֆինանսական օգնություն, որը թույլ կտա իրականացնել ծրագրերը:
Կշեռք
Կհաջողվի իրականացնել մասնագիտական ծրագրերը, դուք նպատակասլաց եք և լավատես, եթե նույնիսկ իրավիճակն այնպես չի դասավորվում, ինչպես դուք եք ցանկանում: Արագ կլուծվեն կազմակերպչական, գործնական բնույթի խնդիրները:
Կարիճ
Օրվա առաջին կեսը կլինես շատ զբաղված և մեծ պատասխանատվության գործեր Ձեզ կառաջարկվեն: Հնարավոր է տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ, որի հետևանքով կարող եք կորցնել շատ գումար: Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կկարգավորվի և Ձեզ կուրախացնի անսպասելի հանդիպումը ընկերների հետ:
Աղեղնավոր
Հնարավոր է ֆինանսական խնդիրներ առաջանան: Դուք կունենաք չնախատեսված ծախսեր: Կծագեն խնդիրներ գործընկերների հետ: Եղեք զգույշ և օրվա երկրորդ կեսը զբաղվեք Ձեզ հաճելի գործերով:
Այծեղջուր
Բարեհաջող օր է ցանկացած հարց քննարկելու համար: Դուք հանգիստ եք և չեք խառնվում ոչ մեկի գործերին: Լավ օր է ճամփորդելու և գնումներ անելու համար: Հնարավոր է նոր սիրավեպ սկսվի:
Ջրհոս
Այսօր Ձեզ օգնության կհասնեն ազդեցիկ մարդիկ, ովքեր կօգնեն լուծել դժվար հարցերը: Հնարավոր է նոր գործընկերներ և համախոհներ հայտնվեն: Բարենպաստ օր է միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև ֆինանսական խնդիրները լուծելու համար:
Ձկներ
Գործընկեր ընտրելիս, եղեք զգույշ, ռիսկի մի դիմեք, չի բացառվում վստահեք մեկին, ով շուտով հուսախաբ կանի: Կկարողանաք կարգավորել սիրելիի հետ հարաբերությունները, եթե աչքաթող անեք որոշ հանգամանքներ:
‘