‘Օրվա աստղագուշակ’

1400

Խոյ

Ձեզ հնարավորություն կտրվի իրականցնել վաղուց մտածված ծրագրերը. այդ  հարցում կօգնեն հին ընկերները: Կարող են առաջանալ տարաձայնություններ ղեկավարության հետ:  Բարենպաստ օր է հարազատների հետ շփման համար:

 Ցուլ

 Աշխատեք հանգստություն պահպանել՝ ինչ էլ որ լինի: Չի բացառվում ռոմանտիկ արկած սկսվի: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ֆինանսական խնդիրներին:

 Երկվորյակ

 Խորհուրդ է տրվում չհետևել զգացմունքներին, ավելի զուսպ լինել: Միգուցե մասնագիտական խնդիրներ առաջանան, գործարքները, որոնք կկնքեք այսօր, այնքան էլ հաջող չեն լինի:

 Խեցգետին

Այնքան էլ հեշտ չի լինի պահպանել լավ տրամադրություն, բարեբախտաբար, Ձեր կողքին կան մարիկ, ովքեր պատրաստ են աջակցել Ձեզ: Հիանալի օր է ճանապարհորդելու, թատրոն կամ կինո հաճախելու համար:

 Առյուծ

Հնարավոր է շատ լավ առաջարկ ստանաք մեկից, ում հետ ժամանակին աշխատել եք և չի բացառվում, որ ձեր հարաբերությունները նոր հունով զարգանան: Շատ կարևոր է, որ կարողանաք վստահություն ներշնչել:

Կույս

Այսօր ստիպված կլինեք գործ ունենալ շատ ազդեցիկ, խելացի հակառակորդների հետ: Շատ լավ օր է անձնական հարաբերությունները հարթելու, սիրո խոստովանություն անելու համար:

 Կշեռք

Օրվա ընթացքում կարող եք ցույց տալ Ձեր մասնագիտական հմտությունները, ապացուցել Ձեր մտքերի իրավացիությունը: Աստղերը խորհուրդ են տալիս շատ ավելի ուշադիր լինել սիրելիի նկատմամբ:

Կարիճ

Բազմաթիվ գործեր կան անելու, միգուցե չկարողանաք կողմնորոշվել, թե որից սկսել: Դժվար կլինի, եթե գործընկերներ չգտնեք: Երեկոն հարմար է ֆիլմ դիտելու, հանգիստը լավ կազմակերպելու համար:

Աղեղնավոր

Միգուցե հնարավորություն ունենաք նոր գործընկերներ, համախոհներ գտնել, ինչը թույլ կտա ավելի կարևոր և ազդեցիկ մարդու տպավորություն թողնել:  Չի բացառվում սիրո խոստովանություն լսեք կամ արժեքավոր նվերներ ստանաք:

Այծեղջուր

 Բարդ, հակասական օր է, որի ընթացքում Ձեր տրամադրությունը արագ կփոխվի: Աստղերը խորհուրդ են տալիս լավ հանգիստ կազմակերպել:

 Ջրհոս

Այսօր ստիպված կլինեք շփվել Ձեզ այնքան էլ դուր չեկող մարդու հետ, դժվար կլինի հանգստություն պահպանել: Չի բացառվում դրամական մուտքեր լինեն: Այսօր կարող եք կարևոր ընտանեկան հարցեր լուծել:

Ձկներ

Հիանալի օր է գործնական համաձայնության գալու, միջոցառումներին մասնակցելու համար: Անձնական բնույթի հարցեր լուծելու համար այնքան էլ բարենպաստ օր չէ: Խորհուրդ չի տրվում փաստաթղթերի հետ գործ ունենալ:

Նախորդ հոդվածը‘Ձորակապում քաղաքական ճգնաժամ է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հետընտրակա՞ն. Մամուլ’