‘Օրվա աստղագուշակ’

4587

Խոյ

Առավոտյան հնարավոր է կոնֆլիկտներ ունենաք, և դժվար թե կարողանաք հեշտությամբ լեզու գտնել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ցանկացած տիպի աշխատանք սկսելու համար: Չի բացառվում դրամական մուտքեր լինեն:
Ցուլ

Ձեզ մոտ ամեն ինչ հեշտ կստացվի, կկարողանաք գործնական լուրջ հաջողությունների հասնել: Մտերիմների հետ հարաբերությունները կկարգավորվեն, եթե ուշադրություն չդարձնեք մանրուքներին:

Երկվորյակ

 

Այնքան էլ հեշտ չի լինի լուծել խնդիրները, դուրս գալ դժվարությունների միջից: Մի վախեցեք և վստահ արտահայտեք գաղափարները: Միգուցե շտապելու հետևանքով ունենաք ֆինանսական լուրջ խնդիրներ: Միգուցե քայլեր անեք, որոնք կփոխեն Ձեր կյանքը:

 Խեցգետին

Չնայած մանր խնդիրների՝ օրը հրաշալի կլինի: Ձեզ կհաջողվի գտնել համախոհներ և աջակիցներ: Հիանալի օր է ընկերական հանդիպումների, ինչպես նաև ռոմանտիկ ժամադրության գնալու համար:

Առյուծ
Աշխատեք խուսափել ծախսերից, պետք է զգույշ լինեք ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական հարցերում. Չի բացառվում Ձեր դեմ թակարդ լարեն: Այսօր կարող եք անձնական  և գործնական բնույթի կարևոր որոշումներ կայացնել:

Կույս

Դժվար թե ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը փորձի կանգնել Ձեր ճանապարհին, այնուամենայնիվ ստիպված եք շատ ջանք գործադրել հաղթանակի հասնելու համար: Միգուցե լինի հետաքրքիր ծանոթություն:

Կշեռք

Օրվա սկզբում պետք է զգույշ լինեք, հատկապես ֆինանսական հարցերում: Խուսափեք ծախսերից: Միգուցե հաջողության հասնեք՝ ինչպես գործնական, այնպես էլ անձնական տեսանկյունից: Լավ օր է շփման համար:
Կարիճ

Հնարավորություն կունենաք հասնել հաջողության, սակայն Դուք անգամ չեք էլ փորձում ինչ-որ բան անել: Չլսելով մտերիմներիմ՝ հնարավոր է կորուստներ ունենաք: Զգուշություն պահպանեք շփվելիս:

Աղեղնավոր

Դուք շատ արագ եք հավատում ամեն ինչին, այդ պատճառով հնարավոր է սխալ որոշումներ կայացնեք, ֆինասական կորուստներ ունենաք, անձնական բնույթի խնդիրներ ծագեն: Բարենպաստ օր չէ գնումների համար:
Այծեղջուր

 Հրաշալի օր է գործնական հաջողության հասնելու համար, կկարողանաք լեզու գտնել ղեկավարության և գործընկերների հետ: Ընտանեկան խնդիրները ստիպված կլինեք ինքնուրույն լուծել:

Ջրհոս

Խորհուրդ չի տրվում ապագայի հետ կապված խնդիրներ լուծել: Ձեզ համոզելը հեշտ է, դրանից հնարավոր է օգտվեն հակառակորդները: Կարող եք գնումներ կատարել, սակայն խուսափեք խոշոր գնումներից:

Ձկներ

Թեթև, հաճելի օր է: Կկարողանաք կարգավորել շատ հարցեր: Ֆինանսական տեսանկյունից հրաշալի օր է, կարող եք չնախատեսված ծախսեր անել: Լավ կանցնեն գործարքները, ցանկացած տիպի հանդիպումները:

 

Նախորդ հոդվածը‘Մոտ 23 տեղամասում Սերժ Սարգսյանը 100-ից 100 ա խփել’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանն էապես չի փոխվի’