‘Օրվա աստղագուշակ’

1296

Խոյ

Օրվա առաջին կեսին եղեք ուշադիր, հնարավոր է ավելորդ բաներ ասեք: Բացի այդ գործերի կխառնվեն մարդիկ, որոնք արժանի չեն վստահության: Չի բացառվում կանգնեք ֆինանսական դժվարությունների առաջ:
Ցուլ

Որոշ խնդիրների առաջ կկանգնեք, չի բացառվում տրամադրությունն ընկնի ամեն մի մանրուքի պատճառով: Հնարավոր է այսօր օգնեք բոլոր նրանց, ովքեր հայտնվել են դժվար իրավիճակում:

Երկվորյակ

Բարդ և հակասական օր է, ցանկալի է զբաղվեք հետաքրքիր աշխատանքով: Միգուցե տարաձայնություններ ունենաք մտերիմների հետ, մարդիկ Ձեզ այնքան էլ հետաքրքիր և գրավիչ չեն թվում, դժվար թե այսօր համախոհներ գտնեք:

 Խեցգետին

Հաճելի օր է, հաջողությունները նախանձելու առիթ կտան: Դուք ոչ մի դեպքում չեք կորցնի լավատեսությունը: Բարենպաստ օր է ղեկավարության և գործընկերների հետ փոխհամաձայնության գալու համար:

Առյուծ
Կարևոր հաղթանակների կհասնեք: Այնուհանդերձ, չի բացառվում տարաձայնություններ առաջանան հարազատների հետ: Ուշադրություն դարձրեք ընտանեկան խնդիրներին: Լավ օր է ճանապարհորդելու համար:

Կույս

Դժվար օր է սպասվում, միգուցե  ենթարկվեք սադրանքների: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, սակայն լուրջ ընթացք աստղերը չեն խոստանում: Բարենպաստ օր է նոր գործ սկսելու համար:

Կշեռք

Լավ օր է մասնագիտական և ֆինանսական խնդիրները կարգավորելու համար: Հնարավոր է գործնական կարևոր առաջարկ ստանաք, միայն թե նախքան գործելը պետք է լավ մտածեք: Երեկոյան միգուցե խնդիրներ առաջանան մտերիմների հետ հարաբերություններում:
Կարիճ

Օրվա առաջին կեսը ծանրաբեռնված կլինի, Ձեզ հեշտ է մոլորեցնելը, դրանից կօգտվեն շատերը: Չեն բացառվում, որ կլինեն ֆինանսական կորուստներ: Երեկոյան ցանկալի է զբաղվեք ընտանեկան և անձնական հարցերով:

Աղեղնավոր

Բարենպաստ օր է բարդ հարցեր լուծելու համար, հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ: Կարողանում եք ճիշտ գնահատել մարդկանց արարքները, և չեք ընկնում երազների գիրկը: Միգուցե ընդունեք կարևոր որոշումներ:
Այծեղջուր

 Հնարավորություն կունենաք զբաղվել հաճելի գործերով: Լավ օր է ֆինանսական տեսանյունից, կարող եք կնքել գործարքներ, կատարել գնումներ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է լինեն անհաջողություններ, միգուցե լսեք տհաճ նորություն:

Ջրհոս

Վճռական և արտասովոր որոշում կկայացնեք, Դուք ոչ մի կերպ չեք հանձնվում, հնարավորությունները հաջողության հասնելու շատ մեծ են: Օրվա երկրորդ կեսին կդառնաք նյարդային, դժվար կլինի Ձեզ հետ լեզու գտնել:

Ձկներ

Կկարողանաք կարգավորել գործերը: Այսօր կայացրած ցանկացած որոշում ճիշտ կլինի: Այնուհանդերձ, ավելի շատ զբաղվում եք ուրիշի գործերով, քան՝ Ձեր: Հիանալի օր է մտերիմների հետ ժամանակ անցկացնելու համար:

Նախորդ հոդվածը‘Իշխանությունները անցնում են հին մեթոդների. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայ օլիմպիական չեմպիոնը մարտի 1-ից հացադուլ է հայտարարելու’