‘Օրվա աստղագուշակ’

1101

Խոյ

Բարեհաջող օր է: Կարևոր է, որ չմոռանաք մտերիմների մասին, հարգեք նրանց ցանկությունները: Չի բացառվում ֆինանսական լուրջ կորուստներ լինեն: տպավորություն:
 Ցուլ

Ամեն տեսանկյունից հրաշալի օր է սպասվում: Կարողանում եք արագ կարգավորել գործերը, Ձեր գրավչության շնորհիվ կհասնեք ցանկալի արդյունքի: Բարենպաստ օր է ապագայի հետ կապված կարևոր որոշումներ կայացնելու համար:

Երկվորյակ

 Ծանրաբեռնված, բայց լավ օր է, կընդունեք կարևոր որոշումներ, հրաշալի օր է անձնական խնդիրները կարգավորելու համար, հնարավորություն կունենաք փոփոխություններ մտցնել Ձեր կյանքում:
Խեցգետին

Շատերը կհիանան Ձեր հաջողություններով: Լավ օր է նոր գործ սկսելու համար: Աստղերը հրաշալի օր են խոստանումհՀակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար:

Առյուծ
Գործնական ողջ պատասխանատվությունը կլինի Ձեր ուսերին, սակայն դժվարությունները չպետք է վախեցնեն Ձեզ, դրանք շատ բան կսովորեցնեն: Կհարթվեն ֆինանսական խնդիրները:

Կույս

Դժվարություններն ու խնդիրները, որոնք կառաջանան այսօր, կլինեն միմիայն Ձեր մեղքով: Դուք անընդհատ վիճում եք մտերիմների հետ: Այնքան էլ լավ օր չէ ճանապարհորդելու համար, ավելի լավ է օրը անցկացնել միայնակ:

Կշեռք

Դուք վճռական եք և անհամբեր, հաճախ անմտածված քայլեր եք անում: Խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել, գումարը, որի վրա հույս էիք դրել, դժվար թե Ձեզ հասնի: Միգուցե տարաձայնություններ ունենաք մտերիմների հետ:
Կարիճ

 Այնքան էլ լավ օր չէ, հնարավոր է փչանան և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները: Խորհուրդ է տրվում հետաձգել հանդիպումները, նոր ծանոթություններում եղեք զգույշ, բոլորին մի վստահեք:

Աղեղնավոր

Բազմաթիվ խնդիրներ, որոնք վաղուց անհանգստացնում էին Ձեզ, արագորեն կլուծվեն: Միայնակ ոչինչ մի ձեռնարկեք, կարող եք հույս դնել համախոհների վրա: Հիանալի օր է անձնական շփումների համար:
Այծեղջուր

 Դուք  վստահ առաջ եք գնում առանց խոչընդոտներից վախենալու: Նպատակասլացությունը կօգնի կարևոր գործնական հաջողությունների հասնել: Միգուցե անսպասելի հյուրեր ունենաք:

 

Ջրհոս

Օրը լի կլինի իրադարձություններով, կարող եք մասնակցել միջոցառումներին, որտեղ կլինեք ուշադրության կենտրոնում: Դժվար թե անձնական հաջողություններ գրանցվեն: Ձեզ միգուցե թվա, թե հաղթահարել եք դժվարությունները, սակայն այդ ամենը թվացյալ է:

Ձկներ

Բարենպաստ օր է գործարքներ կնքելու համար: Գործնական հանդիպումները հրաշալի կանցնեն, գործուղումները կբացեն նոր հնարավորություններ: Շատ արագ եք սիրահարվում, սակայն մարդիկ կլինեն, որոնք բոլորովին արժանի չեն ուշադրության:

 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի Սահմանադրական դատարան’
Հաջորդ հոդվածը‘Կանխվել է ինքնասպանության փորձը ‘