‘Օրվա աստղագուշակ’

1382

Խոյ
Կկարողանաք հասնել հաղթանակի, եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում: Լավ օր է ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի կարևոր որոշումներ կայացնելու: Հետաքրքիր ծանոթություններն այսօր չեն բացառվում:

Ցուլ
Հնարավորություն կունենաք Ձեր նախագծերի մասին պատմել համախոհներին, հնարավոր է նրանցից աջակցություն ստանաք: Խորհուրդ չի տրվում զբաղվել ֆինանսական հարցերով: Միգուցե կոնֆիլկտներ ունենաք մտերիմների հետ:

Երկվորյակ
Այնքան էլ լավ օր չէ, Դուք անհանգիստ և անհամբեր եք, անտեղի վիճում եք մտերիմների հետ: Ազդեցիկ մարդկանց հետ շփվելիս եղեք զգույշ: Երեկոյան կարող եք համերգ այցելել:

Խեցգետին
Հեշտությամբ համախոհներ եք գտնում, որոնց շնորհիվ կհասնեք հաջողության: Գործարքները, որոնք կկնքեք այսօր, կբերեն եկամուտ: Կարող եք քննարկել գործնական հարցեր: Երեկոն կարող եք անցկացնել սիրելիի հետ:

Առյուծ
Եթե նույնիսկ չհասնեք նպատակներին, միևնույն է, չեք կորցնի հույսն ու լավատեսությունը: Աշխատեք ուշադրության կենտրոնում չհայտնվել: Օրվա երկրորդ կեսին միգուցե հանդիպեք անհաջողության, խուսափեք ճանապարհորդել:

Կույս
Ի հայտ կգան բազմաթիվ խնդիրներ: Չի բացառվում, որ տարաձայնություններ ունենաք ղեկավարության հետ: Խորհուրդ է տրվում գործ չունենալ փաստաթղթերի հետ: Բարենպաստ օր չէ նույնպես անձնական տեսանկյունից:

Կշեռք
Գործնական հանդիպումներն այնպես չեն անցնի, ինչպես դու ես ցանականում: Հնարավոր է վիճեք գործընկերների հետ: Բարենպաստ օր է անձնական հարաբերությունները կարգավորելու համար:

Կարիճ
Թեթև օր է: Սակայն չի բացառվում, որ մարդկանց, որոնց Դուք համարում եք համախոհներ, շուտով Ձեզ դավաճանեն: Հնարավոր է ռոմանտիկ արկած սկսվի: Միգուցե լսեք հաճելի նորություն սիրելիի հետ կապված:

Աղեղնավոր
Հնարավոր է հանդիպումներ ունենաք, որոնք մասնագիտական հաջողություններ են խոստանում: Դուք ոչ միայն նոր գործընկերներ չեք գտնում, այլև կորցնում եք հներին: Երեկոն կարող եք անցկացնել ընկերների միջավայրում:

Այծեղջուր
Շատ կարևոր է, որ այսօր առանձնացնեք մասնագիտական և անձնական հետաքրքրությունները: Չի բացառվում, որ ունենաք չնախատեսված ծախսեր: Հնարավորություն կլինի իրականացնել որոշ ծրագրեր:

Ջրհոս
Բարդ օր է: Մարդիկ, որոնք առաջարկում են իրենց օգնությունը, հնարավոր է շուտով Ձեզ սադրանքի ենթարկեն:Միգուցե տարաձայնություններ ի հայտ գան, սակայն լուրջ վեճերի չեն վերածվի:

Ձկներ
Այսօր կարող եք շատ բան սովորել: Հարաբերությունները կզարգանան ներդաշնակ, կունենաք նոր համախոհներ: Միգուցե հիշելով անցյալը՝ կոնֆիլկտներ հրահրեք:

Նախորդ հոդվածը‘Ֆիլադելֆիայում մեկնարկել է Ծաղիկների խոշորագույն ցուցահանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանի գաղափարը միանգամայն իրագործելի է. Մամուլ’