‘Օրվա աստղագուշակ’

1024

Խոյ

Բազմաթիվ նոր հնարավորություններ կբացվեն Ձեր առաջ: Միգուցե վերականգնեք հարաբերությունները հին ծանոթներիդ հետ: Օրը հարմար է ցանկացած տիպի աշխատանք սկսելու համար:

 Ցուլ

Հիանալի օր է. հատկապես անձնական բնույթի հարցեր լուծելու համար: Չի բացառվում սիրավեպ սկսվի, որը կփոխի Ձեր կյանքը: Միգուցե նկատվի գործնական պասիվություն, սակայն շուտով կվերականգնեք ուժերը:

 Երկվորյակ

 Սկզբում Ձեզ կթվա, որ այնքան էլ լավ օր չէ, սակայն իրավիճակը կփոխվի: Ընթացիկ հարցերը լուծելու համար Ձեզ կօգնեն ավագ սերնդի ներկայացուցիչները:  Բարենպաստ օր է անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու համար:

 Խեցգետին

Միգուցե ֆինանսական խնդիրներ առաջանան. խորհուրդ չի տրվում չնախատեսված ծախսեր անել: Հիանալի օր է ընտանեկան հարցեր լուծելու համար: Չի բացառվում ռոմանտիկ հանդիպում լինի:

 Առյուծ

Օրը խոստանում է մասնագիտական հաղթանակներ: Շատ լավ օր է սեփական բիզնես ստեղծելու, նոր նախագծերի վրա աշխատելու համար: Երեկոյան կարող եք մասնակցել միջոցառումներին, ինչպես նաև գնումներ անել:

Կույս

Ձեր վճռականությունը կօգնի լուծել կարևոր հարցեր: Բարենպաստ օր է նոր գաղափարներ իրականացնելու համար: Հնարավորություն կունենաք շփվել ազդեցիկ մարդկանց հետ, գտնել նոր գործընկերներ:

 Կշեռք

Հաջող օր է ընտանեկան հարցերը լուծելու համար: Կարող եք հյուրեր ընդունել. Ձեր ներկայությունը մարդկանց ուրախացնում է: Աստղերը խորհուրդ են տալիս վստահ կայացնել ապագայի հետ կապված որոշումներ:

Կարիճ

Ստիպված կլինեք զբաղվել բարդ աշխատանքով: Ձեզ կհաջողվի ավարտին հասցնել այն չնայած շատ ձանք կգործադրեք: Օրվա երկրորդ կեսը պետք է տրամադրեսք հանգստին: Հետաքրքրություն կառաջանա նորի և արտասովորի հանդեպ:

Աղեղնավոր

Ավելի լուրջ եք տրամադրված  քան երբևէ, պատասխանատվությամբ եք վերաբերվում ցանկացած հարցի: Կարող եք լուծել դժվար հարցեր, կնքել գործարքներ:Դուք վատահում եք մարդկանց, ովքեր դրան արժանի չեն: Լավ օր է գնումներ կատարելու համար:

Այծեղջուր

 Բարենպաստ օր է լուրջ հարցերի վրա կենտրոնանալու համար: Ջեզ կհաջողվի պատվով  դուրս գալ դժվարություններից: Միգուցե տարաձայնություններ լինեն մտերիմների հետ.խորհուրդ չի տրվում կարևոր որոշում կայացնել՝ կապված ընտանիքի հետ:

 Ջրհոս

Ֆինանսական հարցեր լուծելու համար.չի բացառվում ստանաք արժեքավոր նվերներ կամ լինեն դրամական մուտքեր: Դուք ցանկանում եք փոփոխություն մտցնել անձնական կյանքում, դա հնարավոր է, սակայն պետք է շատ ջանք գործադրեք:

Ձկներ

Թե գործնական, թե անձնական բնույթի հարցեր լուծելու համար բարեհաջող օր է. Միգուցե ճակատագիրը հաճելի անակնկալ մատուցի: Դժվար հարցեր լուծելիս Ձեզ կօգնի ինտուիցիա: Շատ լավ օր է գնումներ կատարելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Վիլիան. Շատ եմ ցանկանում տեղափոխվել Լոնդոն եւ այլեւս չվերադառնալ Դոնեցկ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’