‘Օրվա աստղագուշակ’

1669

Խոյ

Բարենպաստ օր է գործնական շփման համար, Ձեր գաղափարները կգրավեն շատերին, առաջարկները կընդունվեն միանշանակ: Նոր ծանոթությունները հաճելի կլինեն: Եթե ընկերական հարաբերությունների սկիզբ դրվի, ապա այն ներդաշնակ կզարգանա:

 Ցուլ

 Հիանալի օր է կարևոր գործերով զբաղվելու համար. Բավականին շատ գաղափարներ ունեք, բայց ոչ բոլորն են լավը, ինչպես թվում է առաջին հայացքից: Չի բացառվում ֆինանսական կորուստներ լինեն:

 Երկվորյակ

Նոր գործ սկսելու համար բարենպաստ օր է: Մարդիկ, ովքեր հայտնվել են դժվարության մեջ, շփվելով Ձեզ հետ մեծ, հաճույք կստանան: Հիանալի կանցնեն գործարքները: Երեկոյան կարող եք մասնակցել միջոցառումներին:

 Խեցգետին

Հաճախ եք նոր գաղափարների իրականացման հարցում դիմում երևակայությանը: Կարող եք ավարտին հասցնել նախկինում սկսած աշխատանքը: Բարենպաստ օր է գնումներ կատարելու, ինչպես նաև կարճ ճանապարհորդության գնալու համար:

 Առյուծ

Դուք շատ լուրջ և պատասխանատվորեն եք մոտենում ցանկացած հարցի, դա թույլ կտա խուսափել սխալներից: Դուք շատ դանդաղ եք գործում, իսկ դրանից կարող են օգտվել հակառակորդները, սակայն ազդեցիկ մարդիկ պատրաստ են աջակցել Ձեզ:

Կույս

Դժվար թե կարողանաք խույս տալ կոնֆլիկտներից: Միգուցե տարաձայնություններ ունենաք գործընկերների  հետ, և չի բացառվում նոր թշնամիներ ունենաք: Խորհուրդ է տրվում մասնագիտական խնդիրները թողնել աշխատավայրում, որպեսզի չվիճեք մտերիմների հետ:

 Կշեռք

Ձեր գաղափարները հիանալի են, սակայն դրանց իրականացման ուղիները ոչ արդյունավետ: Հնարավոր է համախոհներիդ հետ կոնֆլիկտ ունենաք, որի արդյունքում կխզեք գործնական հարաբերությունները:

Կարիճ

 Հիմա հնարավոր է հրաժարվեք այն նպատակից, որի համար երկար ժամանակ պայքարում եք: Դուք մոռանում եք Ձեր սեփական խնդիրների մասին՝ մտահոգվելով մտերիմների  հարցերով: Միգուցե վերջ դրվի կոնֆլիկտներին:

 Աղեղնավոր

Կարող եք նախաձեռնել ցանկացած գործ: Հնարավորությոն կունենաք իրականացնել գաղափարները: Այնքան էլ հարթ չեն հարաբերությունները և համաձայնության գալը դժվար կլինի: Հնարավոր է ստանաք կարևոր տեղեկություն:

Այծեղջուր

 Ձեզ մոտ կստացվի իրականացնել ծրագրերը , միայն թե պետք է կարողանաք առանձնացնել գլխավորը երկրորդականից: Օրը հարմար է միջոցառումերին մասնակցելու համար:

 Ջրհոս

Դժվար է արագ գործի անցնելը, սակայն դա պետք է, այլապես գործընկերները քեզնից առաջ կանցնեն: Միգուցե ստանաք մտերիմների աջակցությունը: Հաճելի խոսքեր կլսեք և ուշադրության կենտրոնում կլինեք:

Ձկներ

Հնարավոր է ստանաք հետաքրքիր գործնական առաջարկություն: Չի բացառվում դրամական մուտքեր լինեն: Ուրիշներին մի պատմեք Ձեր մտահոգությունները և գաղտնիքները: Օրը անցկացրեք երեխաների հետ:

Նախորդ հոդվածը‘Որքանով է լուրջ «պապկան ձեռքին» հարբած քաղաքացու խուլիգանական արարքը մահափորձ որակելը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Երևանում սպասվում է է +16, իսկ հաջորդող երկու օրերին՝ +19’