‘Օրվա աստղագուշակ’

1619

Խոյ

Բարենպաստ օր է թե գործնական, թե անձնական բնույթի բարդ հարցերը լուծելու համար: Չի բացառվում նոր ծանոթություններ լինեն: Միգուցե ռոմանտիկ հարաբերություններ սկսեք գործընկերներիցդ մեկի հետ: Կկարողնաք խույս տալ կոնֆլիկտներից:
Ցուլ

 Ստիպված կլինեք շատ աշխատել: Ճիշտ է՝ Ձեր գաղափարներ լավն են, սակայն Ձեզանից շատ ջանք կպահանջվի: Ֆինանսական հարցերը կարգավորելու համար հրաշալի օր է: Կարող եք նոր ծանոթություններ սկսել:

Երկվորյակ 

Այնքան էլ լավ օր չէ, հատկապես շփվելու տեսանկյունից: Դուք ոչ մի կերպ չեք կարողանում լեզու գտնել մտերիմների հետ: Իսկ, ահա, ինքնուրույն գործեր սկսելու համար վատ օր չէ: Հնարավոր է չնախատեսված ճանապարհորդություններ լինեն:

Խեցգետին

Գործարքներ կնքելու համար հրաշալի օր է: Կկարողանաք համախոհների հետ գործնական համաձայնությունների գալ: Ֆինանսական պատկերը լավ է, հիանալի եք տնօրինում գումարը: Դուք մտածում եք միայն սեփական հետաքրքրությունների մասին, դա կարող է կոնֆլիկտների հանգեցնել:

Առյուծ
Բարենպաստ օր է աշխատանքի համար: Հաջողությունն այնքան մեծ կլինի, որ չնկատել, պարզապես, չեք կարող: Հնարավոր է նոր համախոհներ, գործընկերներ գտնեք: Ձեզ մոտ չի ստացվում շատ ժամանակ տրամադրել մտերիմ մարդկանց, դա կարող է նեղացնել նրանց:

Կույս

Կկարողանաք արագ լուծել ցանկացած առաջադրանք: Վատ օր չէ նաև ընկերների հետ հանդիպելու համար, կարող եք մասնակցել միջոցառումներին, գնալ ռոմանտիկ ժամադրության:

Կշեռք

Դուք մեծ էներգիայով եք սկսում նոր գործ, և անգամ խոչընդոտները Ձեզ չեն կարող կանգնեցնել: Մտերիմների հետ շփումը պահանջում է զգուշություն և համբերատարություն: Մտերիմների հետ կոնֆլիկտները այսօր չեն բացառվում:
Կարիճ

 Դժվար թե լուրջ իրադարձություններ տեղի ունենան: Այնուհանդերձ, կլինեն նոր գաղափարներ, նոր բացահայտումներ: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր մշակել: Ուշադրությունն ու կարգապահությունը թույլ կտան խուսափել սխալներից:

Աղեղնավոր

Սովորական օր չէ: Գործերն այնքան էլ դժվար չեն, սակայն հանգստանալու և ուժերը վերականգնելու ժամանակ չեք գտնի: Հնարավոր է տհաճ նորություն լսեք: Խորհուրդ չի տրվում կարևոր որոշումներ կայացնել՝ հատկապես բիզնեսի հետ կապված:
Այծեղջուր

 Կկարողանաք խուսափել դժվարություններից, եթե զգուշություն ցուցաբերեք: Խորհուրդ չի տրվում ճանապարհորդության մեկնել: Կենտրոնացեք ընթացիկ հարցերի վրա: Լավ օր չէ ծրագրեր մշակելու, մտերիմների հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Ջրհոս

Կկարողանաք ճիշտ գնահատել իրավիճակը և ապագայի հետ կապված ծրագրեր մշակել: Կարող եք խոշոր գնումներ անել: Հնարավոր է մտերիմների մասին հետաքրքիր նորություն լսեք: Անձնական հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից այնքան էլ լավ օր չէ: Պետք չէ խոսել զգացմունքների մասին:

 Ձկներ

Դուք շատ եք ուշադրություն դարձնում, թե ինչ են խոսում Ձեր մասին: Սակայն ավելի լավ է, որ կենտրոնանաք ընթացիկ հարցերի լուծման վրա: Դուք անուշադիր եք, հետևաբար, միգուցե կորցնեք կարևոր իրեր, գումար, փաստաթղթեր: Միգուցե անսպասելի սիրո խոստովանություն լսեք:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկան դառնալու գաղտնիքը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տարոնին օգնության կգա Վոլոչկովա՞ն. Մամուլ’