‘Օրվա աստղագուշակ’

1541

Խոյ

Այնքան էլ լավ օր չէ: Օրվա առաջին կեսին բազմաթիվ աշխատանքներ կունենաք:  Իսկ օրվա երկրորդ կեսին կարող եք լուծել դժվար խնդիրներ՝ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի:

 Ցուլ

Ինչքան էլ դժվարություններ հանդիպեն Ձեր ճանապարհին, այնուամենայնիվ, կկարողանաք հասնել նպատակին: Չի բացառվում կարևոր տեղեկություն ստանաք, որը կօգնի գործնական հաջողություններ գրանցել: Հնարավոր է տարաձայնություններ ունենաք մտերիմների հետ:

 Երկվորյակ

Զգույշ եղիր, չի բացառվում կարևոր իր կորցնեք կամ վնասվածք ստանաք, խորհուրդ չի տրվում միայնակ գնալ զբոսանքի, որևէ միջոցառման: Հնարավորություն կունենաք մասնագիտական հաջողությունների հասնել, ինչպես նաև լուծել անձնական խնդիրները:

Խեցգետին

Դուք հեշտությամբ անցնում եք բոլոր փորձությունների միջով. ինքնուրույն գործելով՝ շատ ավելիին կհասնեք: Աշխատեք խուսափել վեճերից: Բարենպաստ օր է ճանապարհորդելու, ինչպես նաև ակտիվ հանգիստ կազմակերպելու համար:

 Առյուծ

Դուք խուսափում եք ռիսկի դիմել և շատ ճիշտ եք անում. զգուշությունն այսօր Ձեզ շատ կօգնի: Միգուցե հիանալի գաղափարներ ունենաք, որոնք կցանկանաք շտապ իրականացնել: Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար:

Կույս

Շատ քիչ եք մտածում ներկայի մասին, ավելի շատ հիշում եք  անցյալը:  Հենց այդ պատճառով կդժվարամաք մասնագիտական հարցեր լուծել: Օրը կապված է լուրջ անհանգստությունների հետ, լավ է, որ Ձեր կողքին կա մեկը, ով պատրաստ է աջակցել Ձեզ:

Կշեռք

Կարող եք շատ հաջողությունների հասնել, միայն թե պետք է շտապ գործի անցնեք: Ինչքան արագ լուծվեն խնդիրներն, այնքան հաճելի պահերը շատ կլինեն: Հնարավոր է հանդիպեք մեկին, ում վաղուց չէիր տեսել և հասցրել էիր կարոտել:

Կարիճ

Դուք ոչ միայն կարողանում եք մարդկանց հետ լեզու գտնել, այլև օգտագործել նրանց Ձեզ հետաքրքրությունների համար: Վստահեք Ձեր ինտուիցիայի վրա, այն Ձեզ ճիշտ կհուշի: Դու ցանկանում եք խորամանկ ձևով լուծել անձնական խնդիրները, սակայն դա ճիշտ տարբերակ չէ:

Աղեղնավոր

Բարենպաստ օր է ճանապարհորդության նախապատրաստվելու, գնումներ կատարելու համար: Զգույշ եղեք շփվելիս, ամեն ինչ հիանալի է թվում, սակայն, աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել զրուցակցի  մարդկային որակներին և ներաշխարհին:

Այծեղջուր

Ապագայի հետ կապված հարցերը Ձեզ շատ են անհանգստացնում, ցանկալի է զբաղվեք ընթացիկ հարցերի լուծմամբ: Հնարավոր է կարևոր առաջարկ ստանաք, սակայն երկմտում եա՝ ընդունել այն, թե ոչ: Խորհուրդ է տրվում շտապ  որոշում կայացնել, այլապես ինչ-որ մեկն առաջ կանցնի:

 Ջրհոս

Հեշտությամբ եք Ձեր կողմը գրավում մարդկանց և նրանց վստահություն եք ներշնչում: Միգուցե համախոհներ գտնեք, ովքեր կաջակցեն Ձեզ իրականացնել գաղափարները: Հնարավոր է լինեն չնախատեսված ծախսեր:

 Ձկներ

Ձեզ կհաջողվի ժամանակին կայացնել ճիշտ որոշումներ և հասնել հաղթանակների: Չի բացառվում կարևոր տեղեկություն ստանաք, որը կօգնի հասնել մասնագիտական հաջողության: Միգուցե նվերներ ստանաք, լինեն անակնկալներ:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր Հրանտ Դինքի մահվան 6–րդ տարելիցն է’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանը հայտարարությամբ կպատասխանի ԵԽԽՎ հայտարարությանը. Մամուլ’