‘Օրվա աստղագուշակ’

1680

Խոյ
Կկարողանաք արագ լեզու գտնել մարդկանց հետ. միգուցե նրանց հետ սկսեք համատեղ աշխատանք, նրանք կօգնեն հասնել Ձեր նպատակներին: Բարենպաստ օր է նաև անձնական հարցերը կարգավորելու համար, կունենաք հիանալի տրամադրություն:
Ցուլ
Վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում, եթե նույնիսկ դա դուր չգա մտերիմներին: Հիանալի օր է պայմանագրեր կնքելու համար: Լավ օր է նաև անձնական տեսանկյունից: Կարող եք գնալ ճանապարհորդության:
Երկվորյակ
Միգուցե ստիպված լինեք շփվել մարդկանց հետ, ովքեր Ձեզ հաճելի չեն: Հնարավոր է կորցնեք իրեր, այդ հանգամանքը Ձեզ անընդհատ կանհանգստացնի և կբարկացնի: Խորհուրդ չի տրվում այսօր լուծել անձնական խնդիրներ: Միգուցե անսպասելի հյուրեր ունենաք:
Խեցգետին
Եթե նույնիսկ դժվարություններ են առաջանում, Դուք չեք կորցնում վճռականությունը: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, ովքեր Ձեզ օգնում են մասնագիտական հարցերում: Լավ օր է միջոցառումներին մասնակցելու համար, հնարավոր է լինեն նոր ծանոթություններ:
Առյուծ
Օրվա սկզբում անհանգիստ կլինեք, հնարավոր է Ձեր գործերին խառնվեն մարդիկ: Միգուցե տարաձայնություններ առաջանան ազդեցիկ մարդկանց հետ: Երեկոն բարենպաստ է ընկերների հետ հանդիպման համար:
Կույս
Զգույշ եղեք ֆինանսական հարցերում, Դուք հակված եք գումար ծախսել՝ ոչ անհաժեշտ իրեր գնելով: Իսկ անձնական հարաբերություններն այնպես չեն դասավորվի, ինչպես ցանկանում եք, սիրելին ոչ մի կերպ Ձեզ չի հասկանում:
Կշեռք
Դժվար կլինի կենտրոնանալը աշխատանքի վրա՝ հատկապես օրվա սկզբում: Կարող եք հետաձգել հանդիպումները, և ժամանակ անցկացնել Ձեզ հաճելի մարդկանց հետ: Իսկ երեկոն բարենպաստ է գործնական հանդիպումների համար:
Կարիճ
Դժվար, սակայն այնքան էլ վատ օր չէ: Մտերիմները Ձեր օգնության կարիքն ունեն, և պատրաստ եք օգնել նրանց: Հիանալի օր է գնումներ անելու համար: Միգուցե մտերիմները Ձեզ համար անակնկալներ պատրաստեն: Ֆինանսական հարցերում մի շտապեք:
Աղեղնավոր
Բարենպաստ օր է գործնական հարաբերությունների կարգավորման համար, կկարողանաք կայացնել կարևոր որոշումներ: Կարող եք հանդիպել Ձեզ հաճելի մարդկանց, միայն թե մի շտապեք գաղտնիքները բացահայտելու հարցում:
Այծեղջուր
Հնարավոր է ընդունեք կարևոր որոշումներ, հնարավորություն կունենաք գտնել նոր համախոհներ: Խորհուրդ է տրվում շատ ժամանակ հատկացնել հանգստին, կարող եք իմիջային փոփոխություններ անել, կամ գնումներ կատարել: Կարող եք այցելել նաև մերսման սրահ:
Ջրհոս
Բարդ օր է, բազմաթիվ խնդիրներ կառաջանան: Խորհուրդ չի տրվում կարևոր որոշումներ կայացնել, գործարքներ կնքել, միգուցե տարաձայնություններ առաջանան ղեկավարության հետ: Դժվար թե լուրջ փոփոխություններ լինեն անձնական կյանքում, պետք չէ ապագայի հետ կապված ծրագրեր կազմել:
Ձկներ
Ընդհանուր առմամբ, վատ օր չէ, միայն թե հաճախ եք տրամադրության փոփոխություն ունենում: Դժվար թե գործանական հարաբերությունները նոր ավելի բարենպաստ ընթացք ստանան: Հնարավոր է ֆինանսական միջոցների կորուստ լինի: Սակայն լավ օր է ճանապարհորդելու համար:

Նախորդ հոդվածը‘Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Լրագրող. Նման բան կարող էր տեղի ունենալ մեզանից յուրաքանչյուրի հետ’