‘Օրվա աստղագուշակ’

1552

Խոյ

Ինչքան շատ հետևեք, թե ինչ սխալներ են անում ուրիշներն, այնքան ավելի ճիշտ կգործեք ինքերդ: Լավ կլինի լսել փորձառու մարդկանց խորհուրդները: Կարող եք դիմել համախոհներին: Հնարավոր է նոր առաջադրանքներ լինեն, որոնք կպահանջեն հրատապ լուծումներ:

Ցուլ

 Շատ հաջող օր է, չկան անլուծելի խնդիրներ: Հիանալի օր է սպորտով զբաղվելու, ֆիզիկական աշխատանք կատարելու համար: Ինչպես նաև կարող եք մեկնել ճանապարհորդության: Երեկոյան գնումներ անելու համար հրաշալի օր է:

Երկվորյակ

Բարենպաստ օր է ընկերական հանդիպումների, նոր ծանոթություններ հաստատելու, կարևոր հարցերի քննարկման համար: Ֆինանսական պատկերը վատ չէ, կարող եք գնումներ անել, նվերներ գնել մտերիմների համար, ինչպես նաև այցելել գեղեցկության սրահ:

Խեցգետին

Հնարավոր է լուրջ փոփոխություններ գրանցվեն: Չի բացառվում լուրջ գործնական առաջարկներ ստանաք, նոր ծանոթությունները թույլ կտան ընդլայնել մասնագիտական հեռանկարները: Լավ օր է սպորտով զբաղվելու համար, իսկ ալկոհոլից ցանկալի է խուսափել:
Առյուծ
Դուք անպատասխանատու և թեթևամիտի պես եք Ձեզ պահում, ցանկալի է չմոռանալ խոստումների մասին: Չի բացառվում ֆինանսական կորուստներ լինեն, դժվար թե գնումները հաջող անցնեն: Միգուցե տարաձայնություններ առաջանան մտերիմների հետ:

Կույս

Կկարողանաք խուսափել խնդիրներից և դժվարություններից Ձեր պարզության և ազնվության շնորհիվ: Իսկ օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը մեծ կլինի, կկարողանաք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Միգուցե ճանապարհորդության մեկնեք:

Կշեռք

 Բարենպաստ օր է թե՛ գործնական, թե՛ մասնագիտական կարևոր հարցերի քննարկման համար: Հնարավոր է հաճելի հանդիպումներ լինեն, գուցե լսեք կարևոր նորություն: Իսկ երեկոյան հնարավոր է վիճեք ընկերների, մտերիմներիդ հետ, ընդ որում՝ աննշան խնդիրների պատճառով:

Կարիճ

Նյարդային, անհանգիստ կլինեք: Չի բացառվում սադրանքի ենթարկվելը: Զգույշ եղեք ֆինանսական հարցերում, դժվար թե այսօր կնքվելիք գործարքները հաջող լինեն: Երեկոյան հնարավոր է լսեք նորություն, որը կբարձրացնի Ձեր տրամադրությունը:

Աղեղնավոր

Չնայած ամեն ինչ չէ, որ Ձեր ուզածի պես է դասավորվում, այնուհանդերձ, կկարողանաք մի շարք հարցերի լուծում տալ: Հնարավորություն կունենաք համագործակցել ազդեցիկ մարդկանց հետ: Շատ լավ օր է ֆինանսական տեսանկյունից, հանրավոր է դրամական մուտքեր լինեն:

Այծեղջուր

Բարդ օր է, զինվեք համբերությամբ՝ դժվար թե նպատակներն անմիջապես իրականան: Խորհուրդ է տրվում լսել այն մարդկանց, ովքեր կարևոր դեր ունեն Ձեր կյանքում: Ղեկավարության և գոծընկերների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի լինի:

Ջրհոս

Այնքան էլ բարենպաստ օր չէ կարևոր գործերով զբաղվելու համար: Սկզբում մտերիմները պատրաստ կլինեն իրականացնել Ձեր ցանկությունները, սակայն շուտով նրանց կհիասթափեցնի Ձեր կամակորությունները: Խորհուդ չի տրվում խոշոր գնումներ անել:

Ձկներ

Հիանալի օր է ցանկացած առաջադրանք լուծելու համար, դժվարությունները Ձեզ չեն վախեցնի, այնուամենայնիվ, կարող եք հույսը դնել մտերիմների օգնության վրա: Վաղեմի ծանոթների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Վթար Սպիտակ — Վանաձոր ավտոճանապարհին. կան զոհեր’