‘Օրվա աստղագուշակ’

1826

Խոյ. Այսօր պետք է տրամադրվեք պրակտիկ գործունեության, հակառակ դեպքում օրը կանցկացնեք հաճելի, սակայն միանգամայն դատարկ պատրանքներին տրվելով: Ձեր մոտ շատ լավ է ստացվում միայն գետնից պոկվելը  (հասկանալի է` մտովի) և օդային դղյակներ կառուցելը` այնպես, որ շատերը հավատում են դրանց իրական գոյությանը: Սակայն վաղ թե ուշ ստիպված եք լինելու ձեր ողջ պատմածի իրականությունն ապացուցելը և հենց’ այստեղ էլ անդուր վիճակում կհայտնվեք:

Օրը բավական հարմար է գեղանկարչությամբ, կամ կիրառական արհեստագործությամբ զբաղվելու համար: Օրվա երկորդ կեսը կարելի է նվիրել իմիջի փոփոխությանը:

Ցուլ. Հնարավոր է հաջողություն աշխատանքում, ինչում իրենց դերը կխաղան նախկինում ձեռք բերած ձեր գիտելիքներն ու հմտությունները: Կարելի է ձեռնամուխ լինել համբերություն և կենտրոնացում պահանջող բարդ ու մասշտաբային գործերի, ինչպես նաև աշխատել բարդ տեխնիկայի հետ, յուրացնել նոր գործիքներ և ծրագրեր: Հատկապես մեծ կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները, ովքեր ներգրավված են բժշկության, մանկավարժության և իրավաբանության ոլորտներում: Դուք շատ խոցելի ու զգայուն եք, չափազանց հիվանդագին եք ընկալում ձեր հասցեին հնչող քննադատությունը:

Երկվորյակներ. Հետևեք ձեր առողջությանը, քանի որ դուք այսօր շատ խոցելի եք: ճիշտ կլիներ հրաժարվել վատ սովորույթներից, առաջնորդվել ճիշտ սսնդակարգի սկզբունքներով: Ցանկացած տեսակի գերլարումներից պետք է խուսափել, իսկ ինքներդ ձեզանից ոչ մի անհնարին բան չպահանջեք:

Օրվա զգալի մասը ստիպված կլինեք նվիրել աշխատանքին: Պրոֆեսիոնալ խնդիրներ հարթելը սովորականից մի փոքր ավելի դժվար կլինի: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, չի բացառված նաև, որ նոր աշխատանք գտնեք: Իսկ ահա անձնական կյանքում, դժվար թե, որևէ էական փոփոխություն լինի:

Խեցգետին. Այսօր պետք է սովորականից ավելի զգույշ լինեք, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում. կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ավելի շատ ձեզ գլխացավանք կպատճառեն, քան հաջողություն: Ընդհանուր առմամբ, օրը ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս:

Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, պաշտպանեք ձեր շահերը, եթե անգամ ստիպված լինեք <կոշտ> վարքագիծ որդեգրել:

Առյուծ. Այսօր ձեզանից շատ ժամանակ կխլեն ընտանեկան գործերը, իսկ աշխատանքային խնդիրները և պրոֆեսիոնալ պարտավորությունները կմղվեն երկրորդ պլան: Ձեր տրամադրությունը մեծապես կախված է այն բանից, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները:

Օրը բավական հարմար է ավագ ազգականների հետ շփումների համար: Կարելի է անցած օրերի գործերն ու խնդիրները քննարկել: Օրվա երկրորդ կեսին դուք հնարավոր է որ ձեզ անօգնական ու  անպաշտպան զգաք, աճի տագնապի զգացումը: Հենց’ այս պահին է, որ ձեր կողքին պետք է լինի մարդ, ով ի վիճակի է ձեզ հանգստացնել:

Կույս. Հիանալի օր է բանակցություններ վարելու և հրապարակային ելույթների համար: Դուք ձեր մտքերն այնքան համոզիչ ու գրավիչ եք արտահայտում, որ դժվար թե որևէ մեկը ցանկանա հակաճառել: Հնարավոր է դառնում լեզու գտնել անգամ նրանց հետ, ում հետ դուք վաղուց հոգեբանական խնդիրներ ունեիք: Դա ձեզ կօգնի հասնել պրոֆեսիոնալ նպատակների, իրականացնել սեփական մտահղացումները:

Մի շտապեք. օրվա մի շարք ձեռնարկումներ պետք է մնան անավարտ և իրականացվեն փոքր-ինչ ուշ: Դուք ընկերների և ազգականների օգնության կարիքը կզգաք, չի բացառված, որ ստիպված լինեք խոշոր գումար պարտք վերցնել:

Կշեռք. Այսօր կարելի է նոր գործերի ձեռնամուխ լինել: Անգամ եթե գիտելիքների և փորձի պակաս ունեք, հաջողության մեջ կարող եք չկասկածել` ձեր նախազգացումը բավական սուր է և միշտ ճիշտ ուղին է ցույց տալիս: Դրանից բացի, դուք շրջապատված եք այնպիսի մարդկանցով, ովքեր անպայման օգնության ձեռք կմեկնեն, պետք է միայն ժամանակին և ճիշտ խնդրել այն: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ:

Դուք հակված եք ուրիշների վարքագիծը քննադատելու և հաճախ չեք նկատում, որ սեփական գործողությունները միանգամայն անտրամաբանական և անմիտ են:

Կարիճ. Բավական հաջող են ընթանում աշխատանքային գործերը և չի բացառված, որ այսօր հանգամանքների բարենպաստ ընթացքը ձեզ կօգնի շռնդալից հաղթանակ տոնել: Հավատացեք ձեր ուժերին, եթե դրանցում կասկածում են ձեր մտերիմները, ապա շատ բան կախված կլինի ձեր լավատեսությունից և նպատակամղվածությունից: Լավ կլինի ոչ մեծ գնումներ անել, կարելի է ոսկերչական իրեր ձեռք բերել, որոնք ձեր թալիսմանը կդառնան:

Անտեղի գրգիռները, մանր վիճաբանությունը կարող է փչացնել մտերիմների հետ հարաբերությունները: Ներողամիտ եղեք սիրելի մարդու հանդեպ, հակառակ դեպքում կոնֆլիկտը երկարատև կլինի:

Աղեղնավոր. Դուք հայտնվել եք բարդ իրավիճակում` դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջը, գալ ինչ որ եզրահանգման, մշակել գործողությունների պլան: Այնինչ, այս ամենի հետ մեկտեղ, չի կարելի ձգձգել, քանի որ եկել է վճռական քայլերի ժամանակը: Դուք ձեր նախազգացմանը չեք վստահում և ճիշտ եք անում, քանի որ այսօր ավելի լավ կլինի հետևել համախոհների ու դաշնակիցների խորհուրդներին:

Շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից: Հաճախակի հիշեք, որ դուք ուժեղ անհատականություն եք` ունակ հաղթահարելու մի շարք փորձություններ: Վստահեք մտերիմներին, առավել ևս, որ կասկածների ու տագնապների առիթ չունեք:

Այծեղջյուր. Չնայած այն բանին, որ օրն անցնում է բավական լարված, դուք պահպանում եք խաղաղասիրություն և լավատեսություն: Ձեզ հետ հաճելի է գործ բռնելը, իրատեսական է նոր գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբը: Սակայն պետք է հիշեք, որ նրանք, ում հետ ձեզ կապում է ճակատագիրը, ի դեմս ձեզ ավելի շուտ կտեսնեն հուսալի օգնականի, քան` մարդու, ով կյանքին նայում է սեփական թուլությունների պրիզմայով:

Օրը բարենպաստ է ընտանեկան հարաբերությունների առումով: Դուք մտերիմների հետ հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում, հնարավորության դեպքում հարթում սուր անկյունները:

Ջրհոս. Բարդ օր է, երբ դուք` մինչև ձեր նպատակին հասնելը շատ խոչընդոտների կհանդիպեք: Ձեզանից պահանջվելու է ոչ միայն համառություն և նպատակամղվածություն, այլև անկոտրում կեցվածք, ինքնուրույն գործելու պատրաստակամություն, հակառակ դաշնակիցների խնդրանքներին: Օրվա ընթացքում մեկ անգամ չէ, որ այնպիսի իրավիճակում կհայտնվեք, երբ ստիպված կլինեք ընտրել սեփական շահերի և ձեր վրա հույս դնող մարդկանց ցանկությունների միջև:

Օրվա երկրորդ կեսը այն ժամանակն է, երբ շրջապատին կթվա, որ դուք բավական տարօրինակ վարքագիծ եք որդեգրել: Ի դեպ, ոմանց մոտ ձեր արտառոց գործողությունները ամենադրական էմոցիաներ կառաջացնեն:

Ձկներ. Վատ օր չէ բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում անցյալին վերադառնալուց, անցածը կրկնելուց, հին սխալները ուղղելուց: Հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել այն բանի շուրջ, թե արդյոք ճի±շտ ուղի էիք ընտրել:  Տարաձայնությունները կծագեն հենց’ մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվել ձեզ հուզող հարցի շուրջ, սակայն այսօր դա պետք չէ անել, քանի որ ձեր անկեղծությունը կարող է հանկարծ ձեր դեմ դուրս գալ : Հնարավոր է ռոմանտիկ հրապույր:

hraparak.am

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 1-ին սպասվող իրադարձությունները’