‘
Խոյ
Այնքան էլ լավ օր չէ: Օրվա առաջին կեսին բազմաթիվ աշխատանքներ կունենաք: Իսկ օրվա երկրորդ կեսին կարող եք լուծել դժվար խնդիրներ՝ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի:
Ցուլ
Ինչքան էլ դժվարություններ հանդիպեն Ձեր ճանապարհին, այնուամենայնիվ, կկարողանաք հասնել նպատակին: Չի բացառվում կարևոր տեղեկություն ստանաք, որը կօգնի գործնական հաջողություններ գրանցել: Հնարավոր է տարաձայնություններ ունենաք մտերիմների հետ:
Երկվորյակ
Զգույշ եղիր, չի բացառվում կարևոր իր կորցնեք կամ վնասվածք ստանաք, խորհուրդ չի տրվում միայնակ գնալ զբոսանքի, որևէ միջոցառման: Հնարավորություն կունենաք մասնագիտական հաջողությունների հասնել, ինչպես նաև լուծել անձնական խնդիրները:
Խեցգետին
Դուք հեշտությամբ անցնում եք բոլոր փորձությունների միջով. ինքնուրույն գործելով՝ շատ ավելիին կհասնեք: Աշխատեք խուսափել վեճերից: Բարենպաստ օր է ճանապարհորդելու, ինչպես նաև ակտիվ հանգիստ կազմակերպելու համար:
Առյուծ
Դուք խուսափում եք ռիսկի դիմել և շատ ճիշտ եք անում. զգուշությունն այսօր Ձեզ շատ կօգնի: Միգուցե հիանալի գաղափարներ ունենաք, որոնք կցանկանաք շտապ իրականացնել: Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար:
Կույս
Շատ քիչ եք մտածում ներկայի մասին, ավելի շատ հիշում եք անցյալը: Հենց այդ պատճառով կդժվարամաք մասնագիտական հարցեր լուծել: Օրը կապված է լուրջ անհանգստությունների հետ, լավ է, որ Ձեր կողքին կա մեկը, ով պատրաստ է աջակցել Ձեզ:
Կշեռք
Կարող եք շատ հաջողությունների հասնել, միայն թե պետք է շտապ գործի անցնեք: Ինչքան արագ լուծվեն խնդիրներն, այնքան հաճելի պահերը շատ կլինեն: Հնարավոր է հանդիպեք մեկին, ում վաղուց չէիր տեսել և հասցրել էիր կարոտել:
Կարիճ
Դուք ոչ միայն կարողանում եք մարդկանց հետ լեզու գտնել, այլև օգտագործել նրանց Ձեզ հետաքրքրությունների համար: Վստահեք Ձեր ինտուիցիայի վրա, այն Ձեզ ճիշտ կհուշի: Դու ցանկանում եք խորամանկ ձևով լուծել անձնական խնդիրները, սակայն դա ճիշտ տարբերակ չէ:
Աղեղնավոր
Բարենպաստ օր է ճանապարհորդության նախապատրաստվելու, գնումներ կատարելու համար: Զգույշ եղեք շփվելիս, ամեն ինչ հիանալի է թվում, սակայն, աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել զրուցակցի մարդկային որակներին և ներաշխարհին:
Այծեղջուր
Ապագայի հետ կապված հարցերը Ձեզ շատ են անհանգստացնում, ցանկալի է զբաղվեք ընթացիկ հարցերի լուծմամբ: Հնարավոր է կարևոր առաջարկ ստանաք, սակայն երկմտում եա՝ ընդունել այն, թե ոչ: Խորհուրդ է տրվում շտապ որոշում կայացնել, այլապես ինչ-որ մեկն առաջ կանցնի:
Ջրհոս
Հեշտությամբ եք Ձեր կողմը գրավում մարդկանց և նրանց վստահություն եք ներշնչում: Միգուցե համախոհներ գտնեք, ովքեր կաջակցեն Ձեզ իրականացնել գաղափարները: Հնարավոր է լինեն չնախատեսված ծախսեր:
Ձկներ
Ձեզ կհաջողվի ժամանակին կայացնել ճիշտ որոշումներ և հասնել հաղթանակների: Չի բացառվում կարևոր տեղեկություն ստանաք, որը կօգնի հասնել մասնագիտական հաջողության: Միգուցե նվերներ ստանաք, լինեն անակնկալներ:
‘