‘Օրվա բոցը. Մայր աթոռում քննարկել են սահմանադրական փոփոխությունները ‘

3359

Մայր Աթոռ Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը բավականին տարօրինակ մի բովանդակությամբ տեղեկատվություն է տեղադրել իր կայքում: Եւ եթե այն հենց այդ կայքում հրապարակված չլիներ, կարելի էր նույնիսկ կարծել, թե լուրն իրականում կատակ է:

Լուրն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռի միաբանության, տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ սահմանադրական բարեփոխումներին: 
Հանդիպմանը` կազմակերպված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում, հրավիրված էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով միաբանությանը ներկայացրեց հայեցակարգի դրույթները և հանգամանորեն անդրադարձավ բարեփոխումների կարևորությանը` հայեցակարգի տարբեր դրույթների շուրջ տալով անհրաժեշտ լուսաբանություններ:
Քննարկման ընթացքում Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ եկեղեցականները հայեցակարգի վերաբերյալ ներկայացրին իրենց մոտեցումները: Հանդիպման մասնակիցները կարևորեցին ներկայացված փաստաթղթի շուրջ հանրային քննարկումները` հույս հայտնելով, որ լրամշակված հայեցակարգը և նախատեսվող բարեփոխումները, համահունչ ժամանակի հրամայականներին, կծառայեն Հայրենիքի հզորացմանն ու ժողովրդի բարօրությանը»: 

Նախորդ հոդվածը‘Քաշքշուկ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը պատրաստ է աբխազական երկաթուղու շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության’