‘Օրվա կադրը Օբամայից. «Չտպավորվածները»’

1015

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում քիչ առաջ հրապարակվել է այս ուշագրավ լուսանկարը: Օրվա կադրը համարվող այս լուսանկարում Բարաք Օբաման է՝ ամերիկացի մարմնամարզուհի ՄկՔայլա Մարոնիի հետ: Լուսանկարը Սպիտակ տան պաշտոնական էջում արդեն իր անունն ունի. «Նախագահ Օբաման եւ ՄկՔայլա Մարոնին տպավորված չեն»: Նշենք, որ դեմքի այս արտահայտությունը ամերիկացի մարմնամարզուհու այցեքարտն է համարվում: Ամենահայտնի լուսանկարներից մեկում օլիմպիական մեդալ շահած Մարոնին դեմքի այս արտահայտությամբ կանգնած է պատվանդանին, լուսանկարն էլ ստորագրված է այսպես. «ԱՄՆ-ն մարսագնա՞ց է իջեցրել Մարսի վրա. Տպավորություն չթողեց»:    

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հանդիպել էր մարմնամարզուհիների ԱՄՆ օլիմպիական հավաքականի անդամների հետ: 

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Ստեփանակերտում ապօրինաբար հատել են 478 տեսակի ծառ ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահը տեղափոխվել է հիվանդանոց’