‘Օրվա կադր. Դմիտրի Կիսելյովը ԱԺ էր ժամանել «Համերով»’

7803

Երեկ երեկոյան Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին ներկա էր «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ռուսական պաշտոնական քարոզչության ծանր հրետանի համարվող Դմիտրի Կիսելյովը: Ուշագրավ է, որ Կիսելյովը ԱԺ էր ժամանել ամերիկյան արտադրության «Համեր» մակնիշի ավտոմեքենայով, որը ԱԺ-ի դռներով մտել էր ներս և կանգնել էր անմիջապես գլխավոր մուտքի դիմաց: Նման ընդունելություն ԱԺ-ում լինում է միայն շատ բարձր մակարդակով այցերի ժամանակ:

Նշենք նաև, որ հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին ներկա էին ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը և մի շարք այլ ՀՀԿ-ականներ: Նիստը անցել է միայն ռուսերեն, և թարգմանություն չի եղել, ինչը լեզվի մասին օրենքի կոպիտ խախտում է:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դատարանի բակում կրակոցներ արձակած անձի ինքնությունը’