‘Օրվա կադր. ՀՀԿ-ի կազմակերպած քաղաքական երիտասարդական ֆորումի մասնակիցները’

1673

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի սեպտեմբերի 5-ին Երևանում մեկնարկել է «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական ֆորումը, որին մասնակցում է հայաստանյան 9 քաղաքական կազմակերպություն։ Այն անցկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ)։

Եթե հավատանք հաղորդագրութայնը, Ֆորումի բացառիկությունն այն է, որ մասնակիցների շարքում են ոչ միայն խորհրդարանական և արտախորհրդարանական իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլև քաղաքացիական շարժումները:

Թե ինչ քաղաքական կուսակցություններ են մասնակցում ֆորումին՝ այն էլ ընդդիմադիր,  հաղորդագրությունում նշված չէ, բայց ֆորումի մասնակիցների լուսանկարը շատ խոսուն է:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն արդեն Դանիայում է’
Հաջորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերես. «Երբ ֆուտբոլիստները, ունենալով գործող պայամանագիր հեռանում են, դա արդեն նրանց գործն է»’