‘Օրվա կադր. Ներքին զորքերի զինծառայողները գերի են հանձնվում «մայդանցիներին» ‘

1992

Ուկրաինայի ՆԳՆ ներքեին զորքերի ծառայողները զանգավածաբար գերի են հանձնվում ընդդիմության կողմնակիցներին: Այդ մասին հաղորդում է «Украинские новости»-ն:

Գործակալության տվյալներով, Օկտյաբրսկի պալատի մոտ գտնվող բարիկադների հետեւից արդեն մոտ հարյուր գերիների են բերել, որոնց տանում են «Կիեւի պարեկային ծառայություն» գրությամբ վրան: Հանձնվողները հիմնականում շարքային զինծառայողներ են, նրանց թվում սպաներ չկան: Նշվում է, որ զինծառայողները հանձնվել են՝ անվտանգության որոշակի երաշխիքներ ստանալու դիմաց: Նրանց համար միջանցք են բացել՝ հավաքված բազմության միջով անցնելու համար: Գերիները շարժվում են դեպի Մայդան: 

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղում պարտադիր կուտակայինը պատրաստվում են կիրառել 2015-ի հունվարից’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդեւը Յանուկովիչին խնդրել է «փալաս» չլինել’