‘Օրվա կադր. Նրանք մարտնչելու են հայրենիքի համար’

1520

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արագ արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Նիստին Կառավարության բոլոր անդամները՝ այդ թվում նաև կանայք, մասնակցել են զինվորական համազգեստով:

Մենք նաև գրել էինք, որ Կառավարության անդամների զգալի մասը չեն ծառայել բանակում և, հավանաբար, առաջին անգամ են զինվորական համազգեստ կրում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում պատշաճ կերպով չեն իրացվում կանաչ տնտեսության բոլոր բաղադրիչները ‘
Հաջորդ հոդվածը‘Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել օմբուդսմենի վիճարկած նորմը’