‘Օրվա կադր. Շանթ Հարությունյանը սկսում է հեղափոխություն’

1682

Հայաստանը միայն հեղափոխական միջոցներով կարող է նորմալ երկիր դառնալ: Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է նախկին քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը, ով այսօր գիշերել է զատության հրապարակում: Հարությունյանը հայտարարել է, որ սկսում է իր հեղափոխությունը:

Հիշեցնենք, որ 2008-2009 թվականներին Հարությունյանն անցնում էր աղմկահարույց «7-ի գործով» (2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալված ընդդիմության ներկայացուցիչների դատավարությունը-խմբ):

«Մեր երկիրը միայն հեղափոխական միջոցներով կարա նորմալ երկիր դառնա, ժողովուրդը նորմալ ապրի: Եվ եթե կա հասարակության մեջ մարդ, քաղաքացի, որը նույն ձև ա մտածում ու նաև չի բացառում, որ Շանթի հետ կարա դուրս գա հեղափոխության, կգա, կմիանա: Ոչ մի ակնկալիք չունեմ որևէ մեկից: Խնդիրը էն ա՝ կա՞ յուրաքանչյուր քաղաքացու մոտ բավարար կամք, ցանկություն որոշում կայացնել ընդհուպ մինչև զոհվելը: Հեղափոխությունը նենց բան ա, որ ամեն ինչ լինում ա՝ խաղաղից մինչև արյունահեղ: Ու դա ոչ մի հեղափոխական հատուկ չի որոշում»:

 

Հարությունյանի խոսքով՝ ինքը կմնա Երևանի կենտրոնում մինչև չիրագործի հեղափոխությունը. «Կամ կմեռնեմ: Ես դեռ չգիտեմ, իմ հետ ինչ կլինի: Նենց չի, որ ասեմ՝ դե, լավ, որ չեկան, գնում եմ տուն»:

Նախկին քաղբանտարկյալը նաև ժամերով և օրերով նախագծված ծրագիր ունի, որի իրականացումը կախված է քաղաքացիների աջակցությունից:

Նախորդ հոդվածը‘Վիկ Դարչինյան.Դոներին ոչ ոք չգիտեր, ես ստեղծեցի նրան’
Հաջորդ հոդվածը‘Ֆալկաո. Հեռացա «Ատլետիկոյից»՝ թիմի շահերից ելնելով’