‘Օրվա կադր. 100 000$ Հրանուշ Հակոբյանի համար’

1866

Քուվեյթի Պետությունը 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Դրա վերաբերյալ պայմանագիրը ստորագրվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում: Գումարը տրամադրվելու է Հայաստանում բնակվող սիրիահայերի համար իրականացվող դպրոցական և կրթական այլ ծրագրերին աջակցելու նպատակով: Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Քուֆեյթի Պետության դեսպանը:

Նշենք նաև, որ Քուվեյթը արդեն մեկ անգամ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրամադրել է 100 հազար ԱՄՆ դոլար, որոնքամբողջովին փոխանցվել են ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներին, քանի որ Սփյուռքի նախարարությունում որոշել էին, որ սիրիահայերը պետք է այդ գումարը ստանային ոչ թե առձեռն, այլ՝ 20 հազար դրամ պարունակությամբ կտրոնների տեսքով։

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Բուլղարիա հանդիպումը կսպասարկի Ֆելիքս Բրիխը’
Հաջորդ հոդվածը‘Եպիսկոպոսաց ժողովը ավարտեց իր աշխատանքները’