‘Օրվա համառոտ ամփոփում’

1035

Այսօր հայտնի է դարձել Հայաստանի կոմպոզիտորների միության նոր նախագահի անունը: Ընտրությունների արդյունքում, ձայների փոքր առավելությամբ հաղթանակ է տարել կոմպոզիտոր Արամ Սաթյանը՝ 43 ձայն: 

Ռուսական «Առաջին» ալիքը սկանդալային մանրամասներ է հայտնել Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու ցանկության մասին՝ նշելով, որ մոտ ապահայում դրանք այդպես էլ կմնան ցանկություններ՝ Ադրբեջանի հետ տարածքային չլուծված հարցի՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով: 

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տեղեկատվության համաձայն, «Վրացական երազանք» կառավարվող կոալիցիայից նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին 70,06 տոկոս ընտրատեղամասերի տվյալների ամփոփումից հետո հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններում հավաքել է ձայների 62,13 տոկոսը:  

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀԱՕԿ-ն չի ընդունում և չի ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները և սկսում է վոլեյբոլի ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ գործազուրկների համար սահմանված նպաստի 94 տոկոսը թիրախային խմբին չեն հասնում

2014 թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հաղորդել է, որ Հայաստանում էներգակիրների գների աճը հանգեցրել է տնտեսության աճի տեմպերի դանդաղման: 

Նարիրա Զոհրաբյանը iLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական «Առաջին» ալիքի ռեպորտաժին հայտնել է, որ այնպիսի տպավորություն է, թե Հայաստանի իշխանությունները վերջին պահին են տեղեկանում արտաքին քաղաքականության ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների մասին` չկարողանալով համարժեք արձագանքել դրանց:

Հոկտեմբերի 28-ին ՀՀ խորհրդարանում Հայաստանի 2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքի լսումների ընթացքում է վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է,  որ 2014 թվականին,  վերջին տարիներին առաջին անգամ, Հայաստանում չի նախատեսվում հարկային օրենսդրության փոփոխություն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին հայտարարել է, որ մտադիր է իր հրաժարականի մասին հայտարարել նոյեմբերի 24-ին: 

«Իրեն վիրավորվածի պես պահելով` Բաքվի քաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից կտրվածությունը, եվրոպական ու ամերիկյան առաջնահերթությունների, օրենքի գերակայության անըմբռնողությունը».- այդպիսի կարծիք է հայտնել Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի անդամ Ուեյն Մերին:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը այսօր հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ ապագայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպում են ակնկալում

Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը, իր հետ վերցնելով իրեն ամրակցված ինքնաձիգը, առանց թույլտվության լքել էր զորամասը: Հոկտեմբերի 28-ին դասալիքին վիրավոր հայտնաբերել են առաջնագծում` կասկածելի պայմաններում։  

Իսկ մեր այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:  

 

 

Նախորդ հոդվածը‘Օրենքները` որպես սեփական «կաշին» փրկելու միջոց’
Հաջորդ հոդվածը‘Լֆիկի պլանի տակ Արեշի շուկան է. Մամուլ’