‘Օրվա համառոտ ամփոփում’

1003

Այսօր առավոտյան ժամը 7-ին ազատ է արձակվել նոյեմբերի 5-ի դեպքերից հետո ձերբակալված Շահեն Հարությունյանը` Շանթ Հարությունյանի անչափահաս որդին: 

ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները այսօր այցելել են ձերբակալվածներին: 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 7-ին մեկնել է Փարիզ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան նախարարական համաժողովին: 

Եվրամիության Գերագույն դատարանը բավարարել է Հայաստանում տեղակայված «Ռուսալ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ հայցը, որով անվավեր է ճանաչվում Եվրամիության Խորհրդի որոշումը` ԵՄ երկրներ ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրած ալյումինե փայլաթիթեղի ներկրման վրա հակադեմպինգային մաքսատուրք սահմանելու վերաբերյալ: 

Երեւանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը: 

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախման հետևանքով ձերբակալված 20 անձանցից մեկը` Ավետիս Ավետիսյանը, այսօր հացադուլ է հայտարարել

Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ԱԺ խմբակցությունների հետ: 

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու համար: 

Քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով Մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ: 

Կանազի զինվորական հոսպիտալում զինծառայողների հետ կատարված միջադեպի փաստով ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: 

Այսօր Ազատության հրապարակում կայացել է ազատամարտիկների հանրահավաքը, որին մասնակցում էին հարյուրավոր քաղաքացիներ: Ելույթի ժամանակ ազատամարտիկները անդրադարձել են երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին և իշխող վարչախմբի վարած քաղաքականությանը: Տեսանյութ 

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Բուլղարիայի և Ռումինիայի դեսպանորդների հետ՝ նրանց խնդրանքով:

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տիգրան Մեծ պողոտայում: 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 5-ին ձերբակալված Արման Մխիթարյանի, Ավետիս Ավետիսյանի, Սևակ Մնացականյանի և Հայկ Հարությունյանի հարազատները նշեցին, որ նրանք Ազատության հրապարակ են եկել ոստիկանների և ակտիվիստների միջև բախումից հետո միայն և չեն մասնակցել ընդհարմանը: 

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքել է, թե ինքը և իր տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են գործադրել Մաշտոցի պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ: 

Գծատերերը այսօր երթ են արել և պահանջել են 200 դրամ ուղեվարձ: 

ԵՀԽ-ն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով: 

Բաց չթողնենք նաև մեր օրվա մի մաս դարձած խմբագրականները

Նախորդ հոդվածը‘Եվրոպական դատարանը համասեռականությունը ապաստան տրամադրելու հիմք է ճանաչել ‘
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը ԱԺ հյուրերին տեղավորում է իր որդուն պատկանող «National» հյուրանոցում. Մամուլ’