‘Օրվա համառոտ ամփոփում’

823

Այսօր դատական կարգադրիչների գործի շրջանակներում ձերբակալվել է Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: 

Կոնգրեսի վրա զինված հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել: 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը` դիմելու ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային` ֆինանսավորում ստանալու համար: 

«ԱՄՆ-ը Հայաստանի համար կանի ամեն ինչ, ինչ ընդունելի կլինի Հայաստանի իշխանությունների համար»: Այսօր հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: 

Կրթության և գիտության նախարարը ետ է կանչել որոշման նախագիծը, համաձայն որի, ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը միավորվում էր Վանաձորի մանկավարժական ինստիտուտին: 

Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնականատերերը նոյեմբերի 14-ին, ժամը 12։20 մոտ 30 հոգով ներխուժել են Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ: 

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) բակից Stop երթով շարժվել է դեպի կառավարություն: 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձ է կատարել հունվարի 1-ից կիրառության մեջ մտնելիք կուտակային կենսաթոշակի համակարգին: 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը ուշադրություն է հրավիրել Երեւանի Աբովյան փողոցում կատարվող մի շինարարության վրա: 

Փրկարարները հայտնաբերել են անհետացած ձկնորսների դիակները: 

Ժամը 18:30-ին ԱԺ-ն այսօր  արտահերթ նիստ է անցկացրել՝ կապված հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման հետ:

Գնդապետ Արտակ Բուդաղյանն Արցախում հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: 

Այսօր Գերմանիայում մեկնարկել է երկրի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի դեմ դատական գործընթացը: 

Այսօր նշվում է Շաքարային դիաբետի համաշխարհային օրը:  Աշխարհում այս հիվանդությունն այլևս համարվում է ապրելակերպ: 

Իսկ iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘«Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը նախագահությունը փոխանցեց Ավստրիային. Նալբանդյանը գոհ է`միջոցառումները շատ էին’