‘Օրվա համառոտ ամփոփում’

927

Ազգային ժողովում իշխող ՀՀԿ խմբակցությունը այսօր տապալեց ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը` չներկայանալով նիստերի դահլիճ: 

Նոյեմբերի 15-ին ԱԺ-ի դիմաց ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ցույց անող քաղաքացիները երթով շարժվել են դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: 

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է,- «Իշխանությանը հաջողվում է վարկաբեկել ցանկացած լավ գաղափար, և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դրանցից մեկն է»: Շարունակությունը` այստեղ

Ըստ Գալուստ Սահակյանի` հանրապետական պատգամավորների բոյկոտը ինքնաբուխ էր

Այսօր միասնական հայտարարությամբ են հանդես եկել ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունները և անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց անփոփոխ թողնել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը: 

Նախագահական նստավայրի դիմաց այսօր անցկացվել է բողոքի ցույց` «Ո՛չ նոր ԽՍՀՄ-ին» կարգախոսով: 

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ ազատամարտիկների կողմից կազմակերպված հերթական կլոր սեղանը, որին ներկա էին ՀԺԿ, Ժկ, ՀԱԿ և այլ կուսակցությունների ներկայացուցիչները:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հաստատել է Carrefour ֆրանսիական ռիթեյլերի` Հայաստանում հաստատվելու ծրագրերը:

Այսօր հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: 

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքի հիման վրա դատական նիստը: 

Հրաժարական է տվել Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: 

Մեր այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում 15 տարվա ընթացքում գրանցվել է մարդկանց առևտրի հետ կապված 3,5 հազար հանցագործություն’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական կառավարությունը հաջորդ շաբաթ կլուծի՞ Տիմոշենկոյի հարցը’