‘Օրվա համառոտ ամփոփում’

902

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 5 մարդ: 

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այսօր հայտնել է, որ  գործով ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար նշանակել են նույն քննիչին` Հայկ Հակոբյանին: 

Այսօր «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը բաց նամակ է գրել ԱԺ` իրենց աջակցած պատգամավորներին: 

Հայտարարություն են տարածել «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները: 

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լեոնիդ Կոժարան Վիեննայում  մամուլի ասուլիսի ընթացքում ողջունել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև նախօրեին կայացած հանդիպումը: 

Ս.թ. նոյեմբերի 5-ին «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը ՀՀ Կառավարությանն է ուղարկել հարցապնդում, որը կարող եք կարդալ այստեղ:
Այդ կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում Կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ այդ հարցապնդմամբ Կոնգրեսը ցույց է տալիս, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է և կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են: 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովի և Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: 

ՀՅԴ կուսակցությունն իր դժգոհությունն է հայտնել Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրման գործընթացի անորոշության առնչությամբ, ինչի մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: 

Հայտարարությամբ է հանդես եկել նաև «100 աստիճան» նախաձեռնությունը՝ Մարց գյուղի դեպքերի կապակցությամբ: 

Այսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին: 

ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը այսօր կարծիք է հայտնել, ըստ որի Հայ-թուրքական երկխոսությունը ոչ միայն Անկարայի և Բաքվի միջև «հատուկ» հարաբերությունների, այլ նաև Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի պատանդ է դարձել: 

Հայտնի են դարձել Հրաչյա Հարությունյանի գործով հոգեբուժական և ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքները

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը ապատեղեկատվություն է որակել տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրություններն այն մասին, թե Ադրբեջանը հրաժարվել է որևէ փաստաթուղթ ստորագրել «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում, և կոչ է արել ուշադրություն չդարձնել դրանց վրա: 

ԼՂՀ ԱԳՆ-ն այսօր պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ երեկ Վիեննայում կայացած հանդիպմանը: 

Պակիստանցի աշակերտուհի և իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային այսօր հանձնվել է Անդրեյ Սախարովի «Հանուն մտքի ազատության» մրցանակը, որն ամեն տարի շնորհում է Եվրախորհրդարանը: 

Իսկ iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

 

Նախորդ հոդվածը‘7or.am-ը հարձակման է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Գույք՝ ոչ մի բանի դիմաց. Պուտինը առանց նվեր չի մնա. Մամուլ’