‘Օրվա համառոտ ամփոփում’

930

«Նաիրիտ» գործարանի մոտ 100 աշխատողներ այսօր Երևանում հավաքվել էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, որպեսզի նախարարին ներկայացնեն աշխատավարձի գծով կուտակված պարտքը մարելու իրենց պահանջը: 

Առավոտյան կրկին մարդաշատ ցույց էին կազմակերպել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի մասնաճյուղի աշխատակիցները, որոնց միացել էին նրանց գործընկերները նաև այլ մասնաճյուղերից: 

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է ներգրավվել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ նորացված ջանքերում: 

Կառավարութան շենքի դիմաց ավանդաբար բողոքի ակցիաներ անցկացնող քաղաքացիների խմբերին այսօր միացել էին պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ արտահայտվող քաղաքացիները, ինչի կապակցությամբ ստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կուտակել` փակելով փողոցի երթեւեկությունը: 

Նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հայտնել է, որ Carrefour ֆրանսիական ռիթեյլերի`հայաստանյան շուկա մուտք գործելու և Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և ԵՄ միջև փաստաթղթի հնարավոր ստորագրման շուրջ  բանակցություններ են ընթանում:     

Մեղրիի ավագանու անդամ Միքայել Օհանյանը այսօր վայր է դրել լիազորությունները` իր անհամաձայնությունը հայտնելով ավագանու մեծամասնության` Մեղրի քաղաքի տարածքում նոր հէկ կառուցելու թույլտվություն տալու որոշման հետ: 

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել անփոփոխ թողնել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոց ընտրված կալանքը՝ չբավարարելով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: 

Կոնգրեսը շարունակում է տարածքային կառույցների ձևավորման աշխատանքները: 

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նիստ, որի ժամանակ քննարկվել է դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում քննարկվելիք ՀԱԿ-ի`«Համատարած և համակարգված կոռուպցիա» հարցապնդման ներկայացման հարցը, ինչպես նաև նիստում ներկայացվելիք ԱԺ որոշման նախագիծը: 

Այսօր տեղի է ունեցել ազատամարտիկների հերթական հանրահավաքը, որում  ելույթով է հանդես եկել ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը: 

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ օրերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` նրա Անկարա կատարած այցի ընթացքում: 

Այսօր ընդունված որոշմամբ ուկրաինական կառավարությունը կարգադրել է կասեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը: 

Իսկ մեր օրվա մի մաս դարձած խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

 

 

Նախորդ հոդվածը‘Կարմիր բլուրում հնագետները մեծ գերեզմանատուն են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը երեկ հերթական սկանդալային հայտարարությունն է արել. Մամուլ’