‘Օրվա համառոտ ամփոփում’

870

Օրը սկսեց տխուր լուրով. 61 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել հայ բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Հայկի Բեյլերյանը (ծնվ. 1952, մարտի 27): 

Եվրահանձնաժողովը 87 մլն եվրո լրացուցիչ գումար է հատկացրել Մոլդովային, Վրաստանին ու Հայաստանին Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակում: Միջոցները կուղղվեն գյուղական շրջաններում տնտեսական հնարավորությունների բարձրացմանը, բարեփոխումներին էներգետիկ հատվածում, աշխատանքի շուկայի կառավարման բարելավմանը, մասնագիտական կրթության ու ուսուցման առաջարկներին և այլն:

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր 10 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար, քաղաքագետ Արկադի Վարդանյանին, ընկերոջ` Արսեն Ավետյանի հորը թունավորելու փորձ կատարելու համար: 

Այսօր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարել է, որ իրենք Հայաստանի իշխանություններից պարզաբանում ենք ակնկալում այն առնչությամբ, թե երկիրը որ գերակա ոլորտներում է մտադիր համագործակցել Եվրամիության հետ: 

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ին Էկոնոմիկայի նախարարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխումների խնդրին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսել է մի շարք լրատվամիջոցների` արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աշխատակիցների փոխարեն վճարել պարտադիր կուտակային կենսաթոշակի 5%-ը հարցի վերաբերյալ:

Ձեզ ենք ներկայացնում Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի ելույթը «ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո» Միջազգային համաժողովի ընթացքում: 

Իսկ Ուկրինական ընդդիմությունը, ինչպես նաև նախագահ Յանուկովիչի կողմնակիցները, պատրաստվում են առաջիկա հանգստյան օրերին նախատեսված հանարահավաքներին Կիևի կենտրոնում: Ընդդիմադիր «Բատկիվշչինա», «Ազատություն» և УДАР կուսակցությունների ակտիվիստները հայտարարել են, որ կիրակի օրը նախատեսում են մի քանի հարյուր հազար մարդ հավաքել Անկախության հրապարակում: 

Չմոռանանք նաև iLur.am-ի այսօրվա խմբագրականի մասին: «Բուրժուազիայի լրջանալու պահը»

Նախորդ հոդվածը‘Արգելափակվել են ավտոմեքենաներ ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՊՊԱհովագրությունն է՞լ է ծանոթով. Մամուլ’