‘Օրվա համառոտ ամփոփում’

1322

Օրը համեմատաբար հանգիստ էր.

Դեկտեմբերի 23–ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում բողոքի ակցիա իրականացրած լրագրողները այսօր դիմել են Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին` պահանջելով գնահատական տալ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարքագծին նիստի ժամանակ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ասուլիսի ժամանակ մի շարք ինքնախոստովանություններ է արել: Նա հայտնել է, որ Հայաստանում աղքատության իրական մակարդակն առնվազն երկու անգամ գերազանցում է պաշտոնապես հայտարարվածը, Հայաստանում աղքատությունը ծնող պատճառներն են աշխատատեղերի եւ մատչելի ու որակյալ կրթության պակասը: Շարունակությունը՝ այստեղ: 

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր հայտարարել է, որ քանի դեռ մեր երկրում քաղաքական որոշումները կայացվում են «ինադի» հիմնարար բնազդով, քանի դեռ լրջագույն քաղաքական որոշումները կայացվում են ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի քաղաքացու, այլ ընդդեմ ԲՀԿ-ի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ընդդեմ ժողովրդի, ովքեր ասում են` երկիրը կանգնած է կործանման եզրին, հեռու չէ այն օրը, երբ վերջնական անկումն այլեւս կասեցնել հնարավոր չի լինելու:

Մի շարք կազմակերպություններ այսօր հայտարարություն են տարածել, որով պահանջում են Տարոն Մարգարյանի «պաշտպանության» պաշտպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Բանգկոկում դարձյալ անկարգությունների ալիք է բարձրացել: Ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ կառավարությունը հրաժարվել է ընտրական հանձնաժողովի՝ խորհրդարանական ընտրությունները հետաձգելու առաջարկից: Դեպքերի հետևանքով զոհվել է երկու եւ վիրավորվել ավելի քան 140 մարդ: 

Ամերիկյան ամենախոշոր ավիափոխադրողներից Delta Air Lines-ի ներքին չվերթների ավիատոմսերը այսօր երկու ժամ շարունակ վաճառվել են մինչև 90 % զեղչով: Օրինակ, Նյու-Յորքից Լոս-Անջելես երկկողմանի տոմսը հնարավոր է եղել գնել 40 դոլարով՝ 400-ի փոխարեն, իսկ Հավայան կղզիներ այցելելու երկկողմանի ավիատոմսը՝ ընդամենը 7 դոլարով:

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում՝ կառավարական թաղամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ինչի հետեւանքով զոհվել է Լիբանանի նախկին ֆինանսների նախարար Մուհամադ Շատախը: Շատախի հետ միասին մահացել են նաեւ նրա՝ ավելի քան չորս ուղեկցողները, որոնցից մեկը ազգությամբ հայ Գեւորգ Թաքաճեանն է: 

Այսքանն էին օրվա հիմնական իրադարձությունները: Եւ վերջում՝ չմոռանանք մեր այսօրվա խմբագրականի մասին: 

Նախորդ հոդվածը’10 տարում Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 6.2 միլիարդ դոլար․ զեկույց’
Հաջորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց’