‘Օրվա համառոտ ամփոփում’

1122

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ԼՂՀ զորամասերից մեկում. ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանը, ում դաժան ծեծի են ենթարկելՄհերը բանակ էր զորակոչվել 1 շաբաթ առաջ՝ Կենտրոնի զիմկոմիսարիատի կողմից: 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում է կայացրել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննության ողջ ընթացքն անցկացնել դռնփակ դատական նիստում, ինչը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համարել է բացահայտ օրենքի խախտում: 

Հենրիկ Նավասարդյանի որդին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում. ոստիկանությունը նրա ներկայությամբ նոր միջադեպ է հետաքննում: Հիշեցնենք, որ Դավիթ Նավասարդյանն ավելի վաղ աչքի էր ընկել ամռանը տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ, երբ հարձակվել էր «վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստների վրա եւ հայհոյանքներ հասցրել նրա հասցեին: 

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով արդեն մի քանի ամիս անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու շուրջ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված նիստի ժամանակ անվտանգության աշխատողները շենքի դռները փակել են այնտեղ բողոքի ցույց անցկացնող քաղաքացիների առջև: Տեսանյութ

Հունվարի 13-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվերակության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բրիտանական ոստիկանության տվյալներով՝ իռլանդացի ազգայնականները գրեթե 150 տարի առաջ նախապատրաստել են Վիկտոյա թագուհու առևանգումը: Այդ մասին հայտնի է դարձել վերջերս գաղտնազերծված և հրապարակված փաստաթղթերից:

Թաիլանդի ընդդիմությունը հայտարարել է երկուշաբթի օվանից Բանգկոկում բլոկադայի մեկնարկի մասին: Բողոքի ակցիաների շրջանականերում, որոնք, նրա կազմակերպիչների խոսքով, կշարունակվեն առնվազն մինչև փետրվարի սկիզբը, ընդդիմության կողմնակիցները մտադիր են  խափանել տրանսպորտի երթևեկությունը և դադարեցնել պետական բոլոր մարմինների աշխատանքները: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամները և Գերմանիան այսօր Իրանի հետ համաձայնեցրել են վերջինիս միջուկային ծրագիրը դադարեցնելու միջանկյալ համաձայնագրի մանրամասները, որը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին: Փետրվարի սկզբներին Իրանը կստանա սառեցված ակտիվների մի մասը՝ 550 մլն դոլարի չափով:

Եւ վերջում` չմոռանանք մեր այսօրվա խմբագրականի մասին:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետն առաջին անգամ կհանդիպի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ’
Հաջորդ հոդվածը‘Թոքաբորբով հիվանդ զինվորին զորամասի բուժկետում ծեծել են. «ՉԻ»’