‘Օրվա համառոտ ամփոփում’

943

Ազգային ժողովը այսօր՝ փետրվարի 5-ին շարունակեց հինգերորդ գումարման նստաշրջանը: Նիստի սկզբում 44 կողմ, 58 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով ոչ իշխանական խմբակցությունների ներկայացրած գազային պայմանագրերն ու գազի գինն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը չընդունվեց:

Ձեզ ենք ներկայացնում այսօրվա քվեարկության անվանացանկը, որում ակներև է դառնում, թե ով է ուզում գաղտնի պահել Հայաստանի գազամատակարարման ոլորտում տեղի ունեցող չարաշահումները, որոնց հետևանքով Հայաստանի բնակչությունը գազ է գնում եվրոպականից բարձր գներով, այն դեպքում, երբ սահմանին Հայաստան ներկրվող գազը ամենաէժաններից է աշխարհում:

Իր այսօրվա ելույթում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանաժողովի՝ մենաշնորհներին վերաբերող տվյալներին: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք այստեղ:

Արձագանքելով «Դ!եմ եմ» նախաձեռնության բաց նամակին՝ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը այսօր հայտնել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականություն:

Այսօր՝ փետրվարի 5-ին, Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Ժակ Ֆորը: Այցի շրջանակում նրանք բանակցություններ են վարել Սերժ Սարգսյանի և հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այս կապակցությամբ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց համանախագահներին դիմավորել են մի քանի տասնյակ երիտասարդներ` պահանջելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների հստակ դիրքորոշում: 

Սաուդյան Արաբիայի իշխանությունները 12 տարվա ազատազրկման են դատապարտել լրագրողին՝ «իշխանավորին չենթարկվելու», հեռուստահաղորդման ընթացքում թագավորության հասցեին հրահրիչ քննադատություն հնչեցնելու, ահաբեկչությունը խրախուսելու և «Ալ-Քաիդայի» հետ կապերի մեղադրանքով: Էր-Ռիադի դատարանը նաև արգելել է լրագրողին 20 տարվա ընթացքում լքել երկիրը  և աշխատել ԶԼՄ-ներում: 

Եվ վերջում մեր այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Ռուսատանը պետք է հասկանա, որ Վրաստանի եվրաինտեգրումը սպառնալիք չէ իր նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ուլե-Էյնար Բյորնդալեն. Կյանքի օրենքները’