‘Օրվա պատմությունը’

875

627 թ. – տեղի ունեցավ Նինվեի ճակատամարտը, Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև:
1787 թ. – Փենսիլվանիանդարձավ ԱՄՆ-ի 2-րդ նահանգը:
1810 թ. – հիմնադրվեց Աստրախանի դրամատիկական թատրոնը:
1888 թ. – մահացել է Միքայել Լորիս-Մելիքովը, Ռուսական Կայսրության հայազգի ռազմական և պետական գործիչ (ծն.1825 թ.):
1911 թ. – Դելին դարձավ Հնդկաստանի մայրաքաղաքը:
1917 թ. – Ֆրանսիայի Սեն-Միշել-դե-Մորեն կայարնումԻտալիայից զինվորներ տեղափոխող գնացքի վթարի հետևանքով մահացավ մոտ 700 մարդ:
1936 թ. – Երևանում բացվեց Մոսկվա կինոթատրոնը:
1939 թ. – մահացել է Դուգլաս Ֆերբենքսը, համր կինոյիժամանակաշրջանի ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր (ծն. 1889 թ.):
1963 թ. – Քենիան անկախացավ Մեծ Բրիտանիայից:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ավարտ եւ նոր սկիզբ ‘