‘Օրվա պատմությունը’

911

1864 թ. – ծնվել է Ստեփան Եգիզարովը, հայ օպերային երգիչ, բաս — բարիտոն (մահ. 1938 թ.):
1880 թ. – տեղի ունեցավ Բրոնքհորսթփրեյթի բախումը, առաջին անգլո-բուրական պատերազմի նշանավոր մարտերից մեկը:
1934 թ. – մահացել է Նիկողայոս Մառը, վրացահայարևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ (ծն. 186 թ.):
1938 թ. – ԽՍՀՄ-ում գործածության մեջ դրվեցին Աշխատանքային գրքույկները:
1946 թ. – տեղի ունեցավ «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է):
1968 թ. – մահացել է Ջոն Սթեյնբեքը, ամերիկացի նշանավոր գրող, արձակագիր,«Պուլիտցերյան մրցանակի» և «Նոբելյան մրցանակի» դափնեկիր:
1988 թ. – ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվեց «Քեզ համար, Հայաստան» երգը` խոսքերի հեղինակ Շառլ Ազնավուր:
1996 թ. – մահացել է Կարլ Սագանը, ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող (ծն. 1934 թ.):
1999 թ. – Պորտուգալիան Մակաուն հանձնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը:`

Նախորդ հոդվածը‘Գազի պայթյուն` Կաքավաձոր գյուղում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Գազային ղազագիր’