‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաքել Սեմիրջյան. ՀԱԿ-ը պետք է համագործակցի նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան օգնի հեռանալ ‘

1411

Առաքել Սեմիրջյանը գրում է. «Արցախյան պատերազմի տարիներին լիակատար շրջափակման մեջ գտնվող Հայաստանը հացահատիկ էր ներկրում Թուրքիայից, ու դրա շնորհիվ Հայաստանի ժողովուրդը սովամահ չեղավ ու կարողացավ հաղթել պատերազմը: Հիմա ի՞նչ է ստացվում. Հայաստանը Թուրքիայի հետ համագործակցել է, որ Արցախը հաղթի Ադրբեջանին:

Երբ որոշ անխելքներ կամ էլ պարզապես մոլորյալներ հայտարարում են, թե ինչպես կարող է ՀԱԿ-ը համագործակցել ԲՀԿ-ի հետ, ես ուզում եմ պատասխանել, որ հանուն Հայաստանի փրկության, որը իրապես գտնվում է կործանման եզրին, ու Սերժ Սարգսյանի վերընտրման դեպքում անխուսափելի է երկրի ոչնչացումը, ՀԱԿ-ը պետք է համագործակցի ոչ միայն ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, այլև նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան օգնի հեռանալ, դրանով իսկ փրկել Հայաստանը»:

 

Նախորդ հոդվածը‘Սամվել Աբրահամյան. Խմբակցությունները քննարկում են ՀԱԿ-ի ներկայացրած փաթեթը ‘
Հաջորդ հոդվածը‘Բանկային քարտերի փոխարեն՝ բջջային հեռախոսներ. ԱՄՆ-ում դա դառնում է իրականություն’