‘Օրվա ցիտատը Facebook-ից. Արման Եղոյան. Հոկտեմբերի 27-ի ձեւը մատնեց բովանդակությունը’

2507

Հոկտեմբերի 27-ի մասին խոսելիս ուշադրություն չեն դարձնում, իմ կարծիքով ամենաէականին՝ դրա իրականացման ձևին, հենց ձևին, ոչ բովանդակությանը, որովհետև տվյալ դեպքում ձևը շատ ավելի բովանդակալի էր, ձևը մատնում ա բովանդակությունը, ձևը լռեցրեց բոլորին, ձևը հարվածեց բոլորին: Վերջին հաշվով վարչապետը կարող էր մահանալ սրտի կաթվածից, որսի ժամանակ քյոռ գյուլի զոհ կարող էր դառնալ, դա կլիներ շատ ավելի \”ռոմանտիկ\”, կամ ավելի կոպիտ — կարող էր ուղղակի սպանվել իր շքամուտքում, դա կլիներ ընդամենը վարչապետի սպանություն, բայց հոկտեմբերի 27-ին կրակողը հասկացրեց, որ դա վերաբերում ա բոլորին, որովհետև Ազգային Ժողովը բոլորն են, Ազգային Ժողովը մենք ենք, ու ես չեմ հասկանում էն մարդկանց, որ էս համատեքստում սկսում են քննարկել Վազգենի անձը կամ վարքը, որովհետև թիրախը Վազգենի անձը չէր, կրակողներն էլ բնականաբար ընդամենը ռոմատիկ երիտասարդներ չէին:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է սխալ դատավճռի պատճառով բանտում 27 տարի անցկացրած բրիտանացին ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոյի հերթական անակնկալը. Իգուաինը հանդես կգա ձախ պաշտպանի դիրքում’