‘Օրվա ցիտատը` Facebook-ից. Լիզա Ճաղարյան. «Երկիրն է ձեռքից գնում»’

1503

Լիզա Ճաղարյան. «Ուրեմն սենց. մինչեւ 2008 թվականը Հայաստանում խորը եւ գրեթե մեռելային ճգնաժամ էր: Էնպես` մանր-մունր, տասը քսան հոգանոց պայքարիկներ էին լինում էս ու էն պուճախում: Հետո ասպարեզ մտավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, էս մանր-մունր, տասը-քսան հոգանոց պայքարիկները եկան-մտան Լեւոն Տեր-Պետրոսյանի թեւի տակ, մի հոգանոց կուսակցությունները եկան-մտան Լեւոն Տեր-Պետրոսյանի թեւի տակ, էս աշխարհում միայն մի բան ուզողներս` արդարություն եւ ազատություն, մտանք Լեւոն Տեր-Պետրոսյանի թեւի տակ: Հազարավորներով հանրահավաքներ եղան, էս տասը-քսան հոգանոց պայքարիկները, մի հոգանոց կուսակցությունները սկսեցին տժժալ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեւի տակ, ամբիոն-բան, ծափ ու ծիծաղ, տաշի-տուշի… Հեղափոխություն էին ուզում, բայց բանն էլ հետն էին ուզում. որ ոչ մեկի քթից արյուն չգա: Դիմացը արյունռուշտ գազաններ էին: Արյունը թափվեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ուզում` արյուն թափվի, երբեք չի ուզել, երբեք չի ուզելու, հույսներդ կտրեք, դա հենց էն գլխից գիտեիք: Ու որ գիտեիք, էն գլխից չպետք է միանայիք նրան:

Մնացածներդ՝ չգիտեմ ոնց, էդ Մարդը երբեք իր սկզբունքներին չի դավաճանել, երբեք երկու հոգի ավելի իր կողքին ունենալու համար պոպուլիզմով չի զբաղվել, երբեք էժան հեղինակության հետեւից չի վազել: Էդ Մարդն իր ամբողջ կյանքում տասն անգամ չափել է եւ մեկ անգամ կտրել, եւ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում երկու բանակ էր ստեղծվել` մեկը լեգիտիմ, մյուսն էլ` ոչ լեգիտիմ, ու Հայաստանում քաղաքացիական պատերազմ չեղավ: Իսկ որ էդ քաղաքացիական պատերազմը լիներ, ականջներիդ հետեւը կտեսնեիք, Ղարաբաղը չէիք տեսնի: Հիմա ամեն մեկդ՝ մի Տորք Անգեղ, հրապարակ եք նետվել ու ցեխ է, որ շպրտում եք ձեզ  պուճախներից հանած ու իրեն ուղղված ծափերից մեծահոգաբար ձեզ բաժին հանած Մարդուն… Մի կողմ թողնենք, որ ձեր արածը ՇԱՆՏՂՈՒԹՅՈՒՆ է, բայց զգուշացնեմ. էլի մնալու եք ձեր տասը-քսանով, էլի մնալու եք ձեր մի հոգանոց կուսակցությունով, ԵՐԿԻՐՆ Է ՁԵՌՔԻՑ ԳՆՈՒՄ, ինչը ես ձեզ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՆԵՐԻ»:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր տեղի կունենա Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության արարողությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են բժշկության և ֆիզիոլոգիայի 2012թ. նոբելյան մրցանակակիրները’