‘Օրվա ցիտատը Facebook-ից. Հարություն Մարության. Ի՞նչն է քաղաքապետին խանգարում գլուխը վեր բարձրացնել’

2881

Հուլիսի 6-ից ցայսօր սպասում եմ Երևանի քաղաքապետի արձագանքին ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում գրանցված Մոսկովյան 8 շենքում հերթական «օրինական» (առկա է քաղաքապետարանի շինթույլտվության բաժնի «դոբրոն») ձեղնահարկի կառուցման առնչությամբ։ Սակայն քաղաքապետը զբաղված է մանկապարտեզներ, խաղահրապարակներ, ջրավազաններով այգիներ բացելու հաճելի գործով։ Վստահաբար ինչ-որ բան նրան խանգարում է գլուխը վեր բարձրացնելու և նայելու, թե ի՞նչ է կատարվում թամանյանական ոճով կառուցված շենքերի վերնահարկերում։ Գուցե նու՞յնը, ինչ-որ խանգարում էր վերջին մի քանի քաղաքապետերին։ Այս անգամ էլ «ձեղնահարկի վերակառուցման աշխատանքներ» իրականացնողը խոշոր գործարար է (Հայաստանի մասշտաբներով) և ՀՀ ազգային ժողովի պատգամավոր։ Չէ՞ որ այս կերպ՝ 7 բալի սեյմակայունություն ունեցող շենքի գլխին տոննաներ ավելացնելով ձեռք են բարձրացնում մեր ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ վրա։

 \"\"

\"\"

iLur.am — Մեր տեղեկություններով, նշված շինարարությունն իրականացնում է Աժ պատգամավոր, ՄԱՊ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Պետրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Պիզելիի միակ գոլը հաղթանակ պարգեւեց «Կուբանին»’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի վարչապետ. Իրանի դեմ հարվածները բխում են արաբական աշխարհի շահերից ‘