‘Օրվա ցիտատ. ԼՂՀ ԱԳՆ. Սկզբնական փուլում Ղարաբաղը բանակցությունների անմիջական մասնակից է եղել ‘

1423

Ինչպես գիտեք, բանակցային գործընթացի սկզբնական փուլում, երբ շատ կարեւոր որոշումներ էին ընդունվում, խոսք էր գնում պատերազմը դադարեցնելու եւ խնդիրը դեպի քաղաքական դաշտ տանելու մասին, Ղարաբաղը բանակցությունների անմիջական մասնակից է եղել եւ շատ առումներովՙ շնորհիվ Ղարաբաղի ակտիվ մասնակցության, հաջողվեց հասնել որոշակի ձեռքբերումների: Ցավոք, այսօր Ղարաբաղն այդքան էլ ակտիվ ներգրավված չէ բանակցային գործընթացում: Մեր տեսակետը պարբերաբար հասցնում ենք թե՛ համանախագահներին, թե՛ միջազգային այլ ատյանների, որտեղ հնարավորություն է լինում այդ հարցը քննարկելու:  

Կարեն Միրզոյան

ԼՂՀ ԱԳ նախարար 

Նախորդ հոդվածը‘Ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների. Ֆոտոշարք, տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ հայտագրով դիմել է թուրքական կողմին’