‘Օրվա ցիտատ. Ռ.Բաբայան. Մտավորականն իրավունք չունի խոսել իշխանության հետ, նա պետք է խոսի հասարակության հետ’

4194

Եթե հասարակությունը պահանջ ունի քեզ լսելու, դու պարտավոր ես խոսել: Ես կարծում եմ, որ մտավորականն իրավունք չունի խոսել իշխանության հետ, նա պետք է խոսի հասարակության հետ: Սա է մեր գլխավոր խնդիրը: Մտավորականը մշտապես պետք է դժգոհ լինի այն վիճակից, որը կա: Իսկ ինչպե՞ս կարելի է փոխել այդ վիճակը: Կա խաբկանք՝ խոսենք իշխանությունների հետ, եւ իշխանությունը կփոխի վիճակը դեպի լավը: Չի լինում այդպիսի բան: Ամենաժողովրդավարական երկրում, ամենաբռնապետական երկրում իշխանությունը հաշվի է նստում միայն մի բանի հետ՝ քանակի: Մտավորականի խնդիրը այս քանակը որակ դարձնելն է:

Ռուբեն Բաբայան

Երեւանի տիկնիկային թատրոնի ղեկավար

 

Նախորդ հոդվածը‘Խելահեղ թեյախմություն`Ալիսի պատվին’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Եւ իսկապես, «ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղե՛րք»’