‘Օֆշորային սկանդալի միակ մեղադրյալը մոտ օրերս կտեղափոխվի Հայաստան’

817

Վրաստանի արդարադատության նախարարի կողմից 03.06.2014թ. որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ: Այս մասին ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, որը ներկայացված է ստորև.

ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:

Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Ա.Սուքիասյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր  31.01.2014թ:

Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2014թ. ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն է ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն:

Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի որոշմամբ 15.04.2014թ. ամբողջովին բավարարել է Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու թույլատրելիության վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը:

Նախորդ հոդվածը‘«Գազպրոմ Արմենիան» հերքում է. Գազի ներկրման գինը չի փոփոխվել’
Հաջորդ հոդվածը‘Եղվարդում վաղը ջուր չի լինի’