‘«Օֆշորի» գործով քննչական խմբի «արկածները» Կիպրոսում. Մամուլ’

1404

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը փորձել է ճշտել, թե ինչ փուլում է գտնվում հայտնի օֆշորի գործը, քանի որ Կիպրոս մեկնած քննչական խումբն արդեն վերադարձել է Հայաստան:

«Քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 11-19-ը քննչական խմբի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ընթացքում «HELLENIC BANK PUBLIK COMPANY» բանկից առգրավվել են «ABS GLOBAL SERVICE», «WLISPERA HOLDINGS LIMITED» և «STR EMERALD LIMITED» ընկերությունների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ քաղվածքները, հարցաքննվել են մի շարք անձինք: Իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդության կատարման համար պահանջվող քննչական գործողությունների մեծածավալ և ժամանակատար լինելու պատճառով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմինների կողմից դեռևս շարունակվում են համապատասխան գործողությունները միջնորդության ավարտման ուղղությամբ»,-պատասխանել են ոստիկանության ՀԿԼՎ-ից:

Այս գործով տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանը «Ժողովրուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ ոչ մի տեղեկություն չունի, թե իրականում ինչ են բացահայտել քննչական մարմինները: Գործարարին դեռևս ոստիկանություն չեն հրավիրել:

Մեր կողմից ավելացնենք, որ քաղվածք «առգրավվելու»  համար Կիպրոս հասնել պետք չէր: Իսկ ոստիկանության պատասխանից հետո հարցերը ամենևին չեն պակասում: Ակնհայտ է, քանի որ ոստիկանությունը խոստովանում է, որ «քննչական գործողությունները մեծածավալ և ժամանակատար» են՝ դրանք դեռ երկար կտևեն: 

Նախորդ հոդվածը‘Նախապատրաստվում է «աշխատավարձերի բարձրացում» շոուն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Սարգսյանը «ձեռքի հետ» սկսել է զբաղվել Սերժ Սարգսյանի գումարների օրինականացմամբ. Մամուլ’