Ֆաբիո Կանավարոն՝ «Էսպանյոլի» գլխավոր մարզիչի թեկնածու

324

«Յուվենտուսի», «Ռեալի» եւ Իտալիայի հավաքականի նախկին խաղացող, «Ոսկե գնդակի» դափնեկիր, աշխարհի չեմպիոն Ֆաբիո Կանավարոն «Էսպանյոլի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է, հաղորդում է AS-ը։

Սպասվում է, որ բարսելոնյան ակումբը այս մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ կտա թիմի գլխավոր մարզիչ, իսպանացի Վիսենտո Մորենոյին։

2021թ․ սեպտեմբերին չինական «Էվերգրանդից» հեռանալուց հետո 48-ամյա Կանավարոն առանց մարզչական աշխատանքի է։

Նախորդ հոդվածը«Ռոման» չհաղթեց տնային խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԳվարդիոլան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ