‘Ֆաբիո Կանավարո. «Ոսկե գնդակին» արժանի են Պիրլոն կամ Ինյեստան’

776

Իտալիայի հավաքականի պաշտպան Ֆաբիո Կանավարոն նշել է «Ոսկե գնդակ – 2012»-ի իր նախընտրած թեկնածուներին:

«Ես չէի ընտրի Մեսիին կամ Կրիշտիանու Ռոնալդուին: Իմ տարբերակն է` Պիրլո կամ Ինյեստա:

Ինյեստան փայլուն է հանդես գալիս Իսպանիայի հավաքականի կազմում, որի հետ հաղթել է Եվրոպայի վերջին երկու առաջնությունները:

Պիրլոն անմոռանալի ֆուտբոլիստ է, նա «Յուվենտուսի» կազմում ոչ միայն սկուդետոն է նվաճել, այլ նաեւ Եվրո-2012-ի Евро-2012-ի փոխչեմպիոնի կոչումը:

Դրա հետ մեկտեղ հասկանում եմ, որ նրանց համար դժվար կլինի գերազանցել այնպիսի աստղերի, ինչպիսիք են Մեսին եւ Ռոնալդուն»,- Կանավարոյի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ Գյումրիի կառույցը քարոզչական երթ է անցկացնում քաղաքում’
Հաջորդ հոդվածը‘Հունգարացի քաղաքական գործիչը պահանջել է կազմել վտանգավոր հրեաների ցուցակը’