‘Ֆաբիո Կապելո. Բալոտելին ինձ զարմացրեց’

745

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Միլան»-«Բարսելոնա»  դիմակայության բացահայտ ֆավորիտ է համարում կատալոնյան ակումբին:

«Միլանին» բախտը պետք է ժպտա «Բարսելոնային» հաղթելու համար: Ներկա պահին նրանց միջեւ չափազանց մեծ տարբերություն է, ինչպես՝ ընդհանուր առմամբ, «Բարսելոնայի» եւ մնացած թիմերի մեծամասնության միջեւ:

Բալոտելիի խաղն իմ համար անակնկալ էր: Նա վերադարձավ Իտալիա եւ իր համար իդեալական միջավայրում հայտնվեց՝ դառնալով թիմի կարեւոր խաղացող: Իսկ ամենաշատը զարմացրեց նրա ուշադրությունը, պարտավորությունները թիմի հանդեպ եւ համագործակցությունը խաղընկերներ հետ: Նման բան չէր եղել ոչ «Ինտերում», ոչ էլ «Մանչեսթեր Սիթիում»,- հայտարարել է Կապելոն:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Հաղթել ենք 80-20 հարաբերակցությամբ (Տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդության նախնական արդյունքները’