‘Ֆաբիո Կապելո. Հույս ունեի, որ Ռոնալդուի վնասվածքն ավելի լուրջ է’

822

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է ներկայացրել 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Ռուսաստան – Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ, որը կայանալու է հոկտեմբերի 12-ին:

«Թիմի հետո մենք որոշ տակտիկական մտահղացումներ ենք քննարկել: Այսօր երեկոյան կհանդիպենք եւ եւս մեկ անգամ ամեն ինչ կքննարկենք:

Ռոնալդուի վերաբերյալ կարող եմ ասել, որ բոլորը գիտեն, թե ինչպես է նա խաղում, սակայն ոչ ոք չի կարողանում նրան չեզոքացնել: Մենք կփորձենք չեզոքացնել նրա լավագույն որակները: Անկեղծ ասած, հույս ունեի, որ «Բարսելոնայի» հետ խաղում նրա ստացած վնասվածքը ավելի լուրջ կլինի»,- Կապելոյի խոսքն է մեջբերում Советский спорт-ը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղում ուսի վնասվածք էր ստացել:

Նախորդ հոդվածը‘Սիրիան պնդում է, որ Թուրքիայի կողմից կալանված օդանավը քաղաքացիական բեռներ է տեղափոխել’
Հաջորդ հոդվածը‘Օդային տրանսպորտի կայացումը նոր տեմպեր կհաղորդի ԼՂՀ տնտեսությանը’